Դասարաններից մեկից լսվում էր անտանելի բղավոց, պարզվեց՝ այդպես են դաստիարակում. նախարարը հատուկ դպրոցում էր
Հասարակություն
09.04.2019 | 19:32Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է հատուկ դպրոցներից մեկը: Նա նշել է, որ անակնկալ այցով էր:
«Միջանցքից զուգարանի հոտ՝ հարյուր միլիոնավոր բյուջեի պայմաններում: Դասարաններից մեկից էլ լսվում էր անտանելի բղավոց, մտա ներս, պարզվեց՝ այդպես են դաստիարակում: Հանձնարարել եմ լրջագույնս զբաղվել այս դպրոցով», – գրել է նախարարը Facebook-ի իր էջում: