Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել մեկնել Թուրքիա, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ժամանի՝ Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնության համար։ Այս մասին Էրդողանը ինքնաթիռում հայտարարել է լրագրողներին Հաագայից վերադառնալիս, որտեղ նա մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Էրդողանը նշել է, որ Ստամբուլում կայացած բանակցությունները բացել են խաղաղության դուռ։ …