Գրենլանդիայի համաձայնագիրը պահպանում է Դանիայի ինքնիշխանությունը կղզու նկատմամբ. ԱՄՆ-ը ցանկանում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը. Axios

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագիրը, որի նախապատրաստման մասին Թրամփը հայտարարել է հունվարի 21-ին, ենթադրում է, որ կղզու նկատմամբ Դանիայի ինքնիշխանությունը կպահպանվի։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու աղբյուրների, գրում է Meduza-ն։

Աղբյուրների համաձայն՝ ծրագիրը, որը մշակվել է Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպման ժամանակ, ներառում է 1951 թվականի Գրենլանդիայի պաշտպանության համաձայնագրի թարմացում. Միացյալ Նահանգները կստանա ընդլայնված իրավունքներ՝ բազաներ կառուցելու և «պաշտպանական գոտիներ» ստեղծելու համար:

Ավելին, նախատեսվում է, որ Միացյալ Նահանգները կկարողանա Գրենլանդիայում տեղակայել «Ոսկե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի տարրեր, որի ստեղծման մասին խոսել է Թրամփը։ Axios-ի աղբյուրները նաև նշում են, որ համաձայնագրի ծրագիրը ներառում է կղզու բնական պաշարների համատեղ զարգացման հնարավորություններ Դանիայի հետ։

Նշվում է, որ Ռյուտեի գաղափարները կրկնում են դանիական առաջարկը, որը վաղուց սեղանին է. Դանիան պահպանում է ինքնիշխանությունը, բայց ԱՄՆ-ը ստանում է իր ռազմական ներկայությունը մեծացնելու հնարավորություն։

ԱՄՆ-ը Գրենլանդիայի նկատմամբ պահանջները սկսել է Սպիտակ տուն Թրամփի վերադառնալուց հետո։ Այս հռետորաբանությունը սրվել է 2026 թվականի հունվարին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալումից հետո։

Թրամփը բացատրում է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքների պատճառով, նաև պնդում, որ կղզին վերահսկող Դանիան ի վիճակի չէ պաշտպանել այն։ Այս հայտարարություններից հետո ութ եվրոպական երկրներ զորքեր ուղարկեցին Գրենլանդիա, իսկ Թրամփը սպառնաց նրանց մաքսատուրքերով։

Հունվարի 21-ին Թրամփը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում հայտարարել է, որ ուժ չի կիրառի, բայց Միացյալ Նահանգները դեռևս մտադիր է ձեռք բերել Գրենլանդիան։ Այնուհետև Թրամփը հավելել է, որ չի կիրառի փետրվարի 1-ին նախատեսված մաքսատուրքերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի