ԵՀ-ն Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու մեխանիզմ է գործարկում

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վրացական իշխանությունների գործողությունները խաթարում են այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է վիզայի ազատականացումը։ Այս սմասին հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտը, գրում է Эхо Кавказа-ն:

Նա լրագրողներին ասել է, որ Եվրահանձնաժողովը սկսել է վրացական դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրերի տերերի համար առանց վիզայի ռեժիմի դադարեցման գործընթացը։

«Վիզայի ազատականացման նպատակն է՝ ամրապնդել մարդկանց միջև շփումները և խթանել ընդհանուր արժեքները, ներառյալ՝ մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների հարգանքը։ Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ վրացական իշխանությունների գործողությունները խաթարում են այդ սկզբունքները, անհամատեղելի են ԵՄ նորմերի և արժեքների հետ, խոչընդոտում են Եվրամիության և Վրաստանի միջև տնտեսական, մարդասիրական, մշակութային, գիտական ​​և այլ կապերի կայուն զարգացմանը»,- ընդգծել է նա։

Եվրահանձնաժողովի խոսնակը նաև հիշեցրել է առանց վիզայի ռեժիմի կասեցման երկփուլ մոտեցումը։

«Որպես առաջին քայլ՝ Եվրոպական հանձնաժողովն այժմ իր գնահատականը ներկայացրել է Եվրոպական խորհրդարանին և ԵՄ Խորհրդին։ Ընդունվելուց հետո սա կապահովի ԵՄ բոլոր անդամ պետություններում դիվանագիտական ​​անձնագրերի տերերի համար առանց վիզայի ճանապարհորդության միաժամանակյա դադարեցումը։ Վիզայի կասեցման մեխանիզմի շրջանակում, հաշվի առնելով, որ այն վերանայվել և ուժի մեջ է մտել անցյալ տարվա վերջին, հնարավոր է երկփուլ մոտեցում։ Հնարավոր է, որ որոշ պահի, եթե չեղարկումը շարունակվի, միջոցառումները կարող են տարածվել ամբողջ բնակչության վրա, բայց դա ավտոմատ կերպով տեղի չի ունենա»,- հայտարարել է Լամերտը։

2025 թվականի դեկտեմբերի վերջին ուժի մեջ է մտել առանց վիզային ռեժիմի դադարեցման վերաբերյալ Եվրամիության թարմացված մեխանիզմը: Նոր համակարգը, ինչպես սպասվում է, կարող է ազդել նաև Վրաստանի վրա՝ Բրյուսելից և այլ եվրոպական մայրաքաղաքներից իշխող կուսակցության քաղաքականության նկատմամբ քննադատության աճի ֆոնին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի