Կիբեռհանցագործությունների, կիբեռմիջադեպերի բացահայտման նպատակով կստեղծվի տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, այս մասին կառավարության նիստին տեղեկացրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ նոր մարմինն ունենալու է հանձնաժողով, որի անդամներն ընտրվելու են ԱԺ-ի կողմից: «Կիբեռմիջադեպերի բացահայտմամբ է զբաղվելու այս մարմինը, փորձելու են կանխարգելել կիբեռմիջադեպերը, իսկ արդեն կիբեռմիջադեպերի առկայության պարագայում, հնարավորինս արագ համագործակցելով պետական գերատեսչությունների, իսկ մասնավոր հատվածի պարագայում՝ …