ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային։ Դեսպանը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նախարար նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել և ընդգծել, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերելու այն բոլոր հարցերում, որտեղ կզգացվի օժանդակության կարիքը։ Կողմերը քննարկել են հայ-չեխական առևտրաշրջանառության ծավալները, …

