Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են ամբողջությամբ չեղարկել Ստամբուլի ընտրությունները

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) և «İYİ» կուսակցությունը առանձին-առանձին դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով ամբողջությամբ չեղարկել 2019թ․ մարտի 31-ին Ստամբուլի 39 շրջաններում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

ԺՀԿ փոխնախագահ Մուհարրեմ Էրքեքը հիշեցրել է, որ ԿԸՀ-ն ստամբուլյան ընտրությունների նման մի շարք այլ իրավիճակներում նախկինում կայացրած իր որոշումներում լրիվ հակադիր դրույթներ է առաջ քաշել։ Նախկինում ԿԸՀ-ն պնդել է, որ եթե ընտրական հանձնաժողովների անդամները սխալ սկզբունքով են նշանակվել, ապա նրանց պետք է պատժել, սակայն դա որևէ հիմք չի տալիս ընտրությունները չեղարկելու համար։

Էրքեքը հավելել է, որ անգամ մարտի 31-ի ընտրությունների արդյունքները բողոքարկած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ- AKP) չի ներկայացրել որևէ փաստարկ, որով ապացուցվեր, որ ընտրական հանձնաժողվների անդամները որևէ կերպ ազդել են ընտրությունների արդյունքների վրա։

ԺՀԿ փոխնախագահը նաև նշել է, որ ԿԸՀ-ն պարզապես պարտավոր է չեղարկել Ստամբուլի 39 շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, քանի որ այդ ընտրությունները ևս նույն սկզբունքով են անցկացվել և արդյունքները նույն ծրարներից են դուրս եկել։

ԿԸՀ-ին իր ներկայացրած դիմումով ԺՀԿ-ն պահանջել է չեղարկել նաև 2018թ․ հունիսի 24-ին Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները։