Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մայիսյան Եռատոնի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ Հայրենական պատերազմի մեծարգո՛ վետերաններ Արցախյան հերոսամարտի փառապա՛նծ մարտիկներ, երկրապահնե՛ր Ազգային բանակի զինվորնե՛ր, սպանե՛ր Առանձնահատուկ սիրով և հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների՝ Եռատոնի կապակցությամբ։ Անցել է կես դարից ավելի, սակայն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ միության հաղթանակը այսօր …

