Մայիսի 8․ Վարչապետն ընտրված է, ՀՀԿ-ում վստահ են, որ նրա համար հեշտ չի լինելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Մեկ տարի առաջ այս օրը ոչ ոք արդեն չէր կասկածում, որ Հանրապետականն այլևս կրակի հետ չի խաղա և կօգնի հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին դառնալ Հայաստանի վարչապետ։ Նախորդ օրը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած Հանրապետականի Գերագույն մարմնի նիստում որոշվել էր վարչապետի ընտրության համար ապահովել պակասող 9 քվեն, աջակցողներն են լինելու գործարարները, ազգային փոքրամասնության ներկայացուցիչները և պաշտոնաթող գեներալները։

«Հարգելի պատգամավորներ, դուք ունեք վերջին հնարավորությունը դեմ չգնալու Հայաստանի ժողովրդին, Հայաստանի և Արցախի պետական շահերին և անվտանգությանը»,- Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ներկայացնելիս ասում է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը։

Խորհրդարան է եկել «System of a down» խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը։ Ամբիոնին է մոտենում վարչապետի թեկնածուն։ Նա նկատում է, որ մայիսի 8-ը արցախյան ազատամարտի համար կարևոր օր է՝ ազատագրվել է Շուշին։ Հենց սկզբից նա զգուշացնում է Արցախի ժողովրդին, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նրանց ոչնչով չի սպառնում։

«Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո և համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որևէ վտանգ չի պարունակում, այլև նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի և անվտանգության համար»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Թեկնածուն նայում է հանրապետականների աչքերի մեջ և ասում՝ Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ։ Միաժամանակ նա հիշեցնում է, որ չեն լինելու վենդետաների և սեփականության վերաբաշխում։

«Հայաստանյան բիզնեսը, ըստ էության, գերեվարված է եղել իշխանական կոռումպացված համակարգի կողմից և իմ վարչապետ ընտրվելու պարագայում երաշխավորում եմ բիզնեսի ազատագրումը կոռուպցիոն համակարգի առաջ ունեցած պարտավորություններից` ակնկալելով, որ ազատված միջոցները ոչ թե կծվարեն օտարերկրյա բանկերում, այլև կներդրվեն տնտեսության մեջ»,- վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի թեկնածուի նախընտրական ելույթից հետո պատգամավորներից ոչ ոք հարցեր չուներ։ 4 խմբակցություններից երեքն ասում են, որ քվեարկելու են Փաշինյանի օգտին։ Հանրապետական խմբակցության ղեկավարն ասում է, որ Փաշինյանին դեմ լինելու իրենց դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա։ Հրապարակը նրան ներքև ուղղված բթամատ է ցույց տալիս։ Սակայն Հանրապետականը խոստանում է, որ օժանդակի Նիկոլ Փաշինյանին վարչապետի ընտրության հարցում։

«Պարոն Փաշինյան, Դուք կընտրվեք Հայաստանի վարչապետ։ Համոզված եմ, շատ կարճ ժամանակ անց կընդունեք, որ նախկինում բազմաթիվ վիրավորական քննադատությունների մեջ, որոնցից շատերը նաև հատում էին թույլատրելիի սահմանները, սխալվել եք, համոզված եմ, որ կունենաք ազնվություն գիտակցելու և ընդունելու, որ ոչինչ հեշտ չի, որ նախկինում լավը չտեսնելը և չգնահատելը ճիշտ քայլ չէր»,- կասկած չունի ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Եզրափակիչ խոսքում Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր ընտրվելուց հետո Հայաստանում պետք է փակվի ատելության էջը։ Այս խոսքից հետո 59 կողմ ձայնով խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին ընտրում է Հայաստանի վարչապետ։ Հրապարակում պայթում է շամպայնը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալ է, հրապարակը ցնծում է։ Խորհրդարանում Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է՝ այս պահից մենք ընդդիմություն ենք։

«Մենք կլինենք կառուցողական ընդդիմություն պետական մտածողությամբ»,- ռուսական լրատվամիջոցներից մեկին ասում է ԱԺ փոխնախագահը։

Անմիջապես հետո հրաժարական է ներկայացնում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։ Նա բոլորին խորհուրդ է տալիս ոգևորել նոր վարչապետին։ Ընտրվելուց 45 րոպե հետո Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում է։

«Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։

Մինչ այդ, խորհրդարանում Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանն արձանագրում է, որ Հայաստանում պետական կառավարման հետաքրքիր վիճակ է ստեղծվել՝ կառավարության գլխին խորհրդարանական փոքրամասնությունն է։

«Փոքրամասնություն է համարվում այն քաղաքական ուժը, որն ունի փոքրամասնություն պառլամենտում։ Հետևաբար, այս պահին մենք ունենք փոքրամասնության կառավարություն և Հանրապետական կուսակցության մեծամասնություն խորհրդարանում»,-իրավիճակը ներկայացնում է ՀՀ նախկին գլխավոր դատախազը։

Ինչպե՞ս է Հանրապետականի հետ համագործակցելու Նիկոլ Փաշինյանը։ Ինքն ասում է, որ պատրաստ է և բացառված չէ, որ նոր կառավարության մեջ հանրապետականներ էլ լինեն։

«Եթե ասում ենք համերաշխություն, դա չի կարող ուղղակի կարգախոս լինել, բայց գործնականում ուրիշ բան լինել։ Մենք, իհարկե, աշխատելու ենք այդ ուղղությամբ»,- լրագրողներին ասում է նորընտիր վարչապետը։

Նախագահի նստավայրում Նիկոլ Փաշինյանին ընդունում է նախագահ Արմեն Սարգսյանը, ցույց տալիս այն հրամանագիրը, որով նրան նշանակում է Հայաստանի վարչապետ և մաղթում շուտ ձևավորել կառավարությունը։

«Ուզում եմ մաղթել, որ որքան հնարավոր է շուտ կազմեք ձեր սրտով կառավարությունը և լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որոնք մեր պետության, կառավարության և ժողովրդի առջև են»,- մաղթում է ՀՀ նախագահը։

Երեկոյան Նիկոլ Փաշինյանն իր նստավայրում ընդունում է Ազգային անվտանգության ծառայության պետ Գևորգ Կուտոյանին ու պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Վիգեն Սարգսյանին։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացնում է իր նստավայրը, որտեղ ընդամենը 16 օր առաջ նստում էր Սերժ Սարգսյանը։ Մինչ այդ շարքային քաղաքացին չգիտեր, թե ինչ պայմաններում են աշխատել Հայաստանի ղեկավարները

«Այսպիսի մեծ աշխատասենյակ է, ես հիմա ձեզ փորձեմ ցույց տալ, մի քանի ժամ է, որ այստեղ եմ գտնվում, որոշակի աշխատանքներ եմ իրականացրել արդեն»,– իր նոր նստավայրի հարմարություններն է ներկայացնում ՀՀ վարչապետը։

Հայաստանում ավարտվեց Ղարաբաղից եկած երկու առաջնորդների կառավարման ժամանակաշրջանը։ Նիկոլ Փաշինյանը վարչապետության երկրորդ օրն սկսում է Լեռնային Ղարաբաղ այցելելով և այդ երկրի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելով։

Մհեր Արշակյան