«Քոչարյանն ո՞ւմ է միանում, ինքն է պայքարողը, էստեղ քաղաքական բլեֆ կա». քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ համամիտ է ասյօրվա ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին, թե հեղափոխությունը երկրորդ փուլ է անցնելու:

«Հեղափոխությունը պետք է խորանա և թափանցի մեր կյանքի բոլոր ոլորտներ։ Քաղաքական մասն անցել է, քաղաքական իշխանությունը փոխվել է, այժմ վարչապետը բախվել է հեղափոխությունը շարունակելու անհրաժեշտությանը, և դա լինելու է»,- ասաց քաղաքագետը։

Նա կարծում է, որ Փաշինյանը պետք է նոր ռազմավարություն ներկայացնի. «Ստրատեգիայի ճշգրտման կարիք կա, որը ես վարչապետի մոտ չեմ նկատում»:

Անցյալ մեկ տարվա մեծագույն սխալը Շիրինյանը համարում է հին Ընտրական օրենսգրքով նոր ընտրություններ անցկացնելը: «Դա անթույլատրելի էր։ Սերժի ԸՕ-ով նոր ընտրության պատճառով ունեցանք կիսատ-պռատ հեղափոխություն»,- ասաց քաղաքագետը՝ որպես օրինակ նշելով ռեյտինգայինի միջոցով օլիգարխիայի մուտքը ԱԺ, ինչն էլ այսօր կոնֆլիկտ է առաջացրել քաղաքական դաշտում ԲՀԿ-ի հետ: Միևնույն ժամանակ, քաղաքագետը համոզված է, որ խորհրդարանական ճգնաժամ չի լինելու. «Ծառուկյանը կդիմադրի երկար կամ կարճ ժամանակ, հետո մանդատը կդնի: 100 տոկոսով, ուրիշ տարբերակ չունի։ ԲՀԿ-ն, բնականաբար, կթուլանա, իսկ «Լուսավոր Հայաստանի» ազդեցությունը մեծանալու է»:

Ինչ վերաբերում է վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությանը, թե պատրաստ է միանալ այս իշխանության դեմ պայքարողներին, Լևոն Շիրինյանը տարակուսեց. «Քոչարյանը ո՞ւմ է միանում, ինքն է պայքարողը, իրեն կարող են միանալ։ Էստեղ քաղաքական մանիպուլյացիա կա, բլեֆ կա, ձեռքը փրփուրներին է գցում։ Անցյալի վերադարձ չի լինելու։ Փաշինյանը կանի՝ կանի, չի անի՝ ուրիշ փաշինյաններ կանեն»:

Քաղաքագետը նաև անդրադարձավ երեկ Արցախում ՀՅԴ-ի կազմակերպած համաժողովին՝ Հայաստան-Արցախ ռազմական դաշինքի ընդունման վերաբերյալ: «Ռևանշիզմը հակագրոհի է անցել: Նույնիսկ Արցախում ժողովրդից մերժվածները ժողովրդի կամքի և բարեկեցության համար բանաձևեր են ընդունում»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ վարչապետն այլևս չի կարող խոսել սիրո հեղափոխությունից. «Կոռուպցիոն տարրերի հետ ի՞նչ սեր»։

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու խնդրանքով Արցախի նախագահ Բակո Սահակյանի ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ ՀՀ դատախազին դիմելու և երաշխավորության առթիվ քաղքագետն ասաց․ «Հայաստանում արդարադատությունը պիտի լինի միակ երաշխավորը»: Ապա ՀՀ դատախազին դիմելու առիթով տարակուսանք հայտնեց. «Այդ մարդիկ տասնյակ տարիներ երկիր են կառավարում, օրենքից բան չեն հասկանում։ Գոնե պիտի խորհրդակցեին, նոր դիմեին»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան