ՀՀ փոխվարչապետը մասնակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Մայիսի 6-ից 10-ը ՀՀ փոխվարչապետ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Սարաևոյում մասնակցում է ՎԶԵԲ տարեկան ժողովի աշխատանքներին:

«Մայիսի 7-ին այցի շրջանակներում փոխվարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ բարձրաստիճան ղեկավարության և ֆինանսական հատվածի ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային այցի առաջին օրը կայացել է փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի հետ փոխվարչապետի հանդիպումը, որի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցության ներկա փաթեթի, գործընկերության առաջիկա ուղղությունների և այդ համատեքստում երկրի առաջնահերթությունների ու հնարավոր ծրագրերի շուրջ: Զրույց է ծավալվել մասնավոր ու ֆինանսական հատվածների զարգացման վերաբերյալ ու շեշտադրվել դրանցում ՎԶԵԲ ներգրավվածության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել էներգետիկ ենթակառուցվածքների ու էներգարդյունավետության, ճանապարհաշինության, ջրային, «խելացի» գյուղատնտեսության ոլորտներում պետության նախաձեռնություններին, հանրային բարեփոխումների ծավալուն օրակարգին: Քննարկվել է պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ ինստիտուցիոնալ հարթակներ ձևավորելու հարցը, ինչպես նաև «Աշխատիր Հայաստան» և պետական ընկերությունների մասնավորեցման ու կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ Կառավարության մեկնարկած ծրագրերը: Զրուցակիցները պայմանավորվել են նշված ուղղություններով համագործակցության շուրջ առաջիկայում շարունակել առարկայական երկխոսությունը»,-ասված է Տիգրան Ավինյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։