28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
Բոլորը

Կալանավայրում երեկ մահացած Արսեն Գևորգյանի թիմակիցները պնդում են՝ շտապօգնության ծառայությունն ուշ է հասել կալանավայր, եթե ժամանակին ժամաներ, իրավիճակի ելքը կարող էր այլ լինել։

«Որ  գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել»,- հարց է բարձրացնում ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածուի մահվան դեպքի վերաբերյալ հանրային քննարկումների ֆոնին Քրեակատարողական ծառայությունն այսօր հրապարակեց նոյեմբերի 10-ի առավոտյան խցի մոտ տեղադրված տեսախցիկներով արձանագրված իրադարձությունների ժամանակագրությունը։

«Ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին և զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչև ժամը 07:38-ը։ Ժամը 07:40-ին ծառայողը ևս մեկ անգամ մոտենում է խցին և զրուցում մինչև ժամը 07:41-ը։ Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին։ Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, և բուժքույրը մուտք է գործում ներս»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ապա, ըստ ՔԿԾ-ի, ժամը 07:45-ին բուժքույրը դուրս է եկել խցից՝ շտապօգնություն կանչելու նպատակով։ Ժամը 07:51-ին բուժքույրը դարձյալ խուց է մտել և այնտեղ մնացել մինչև 07:58-ը։

«08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։ Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։ Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով»,- նշում են Քրեակատարողական ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ ժամը 08:27-ից մինչև 08:33-ը միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացրել են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժիշկն արձանագրել է նրա կենսաբանական մահը։

Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահագն  Ալեքսանյանն ընդգծում է՝  շտապօգնությունը շուրջ 20 րոպեում է հասել կալանավայր։

«Վստահ չեմ, որ, օրինակ, Ստեփանավանում կամ Հայաստանի մյուս համայնքներում հասնելը դրանից արագ է տեղի ունենում: Ինչքանով ես եմ տեղեկացվել՝ 20 քանի րոպեում հասել է շտապօգնությունը, ինչն առնվազն վատ ցուցանիշ չէ»,- նշում է Ալեքսանյանը։ 

Առողջապահության նախարարի 2026 թվականի հոկտեմբերի 26-ի փոփոխություններով գործող 27-Ն հրամանի համաձայն՝ Երևանում և մարզերի քաղաքային բնակավայրերում շտապօգնության բրիգադն առաջնահերթ կանչի դեպքում պետք է դեպքի վայր հասնի առավելագույնը 15 րոպեում։ Ձմռան ամիսներին ճանապարհային չնախատեսված բարդությունների դեպքում ժամկետը կարող է հասնել 20 րոպեի։ Ըստ ՔԿՀ հաղորդագրության՝ ստացվում է, որ կանչ տալուց հետո շտապօգնությունը խուց է մտել 28 րոպե անց։ 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը պնդում է՝  Գևորգյանն իր առողջական վիճակի վատթարացման պահին ինքնուրույն չի կարողացել օգնություն կանչել և իր ցավերի մասին հայտնել է խցակիցներին։ 

«Այլ կերպ ասած՝ ինքը ի վիճակի չի եղել կանչելու, որ գան իրեն բժշկական օգնություն ցուցաբերեն: Այստեղ էլ ժամանակային խզումը, խնդրում եմ, ևս հաշվի առնել, որովհետև առաջինը բուժակը չի մոտենում, առաջինը մոտենում է հիմնարկի ծառայողը: Պատկերացրե՛ք՝ ամեն րոպեն կյանքի և մահվան տեսանկյունից էական նշանակություն ունի»,- ասում է Վարդևանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության տրամադրման մեխանիզմները բավարար չեն՝ կալանավորված անձի կյանքը փրկելու համար։ 

Հատկանշական է, որ ՔԿԾ-ի՝ երեկ տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ Արսեն Գևորգյանին զննել է բուժակը, մինչդեռ այսօր հրապարակված ժամանակագրության մեջ ծառայությունը խոսում է բուժքրոջ մասին։ Թե ինչով է պայմանավորված ձևակերպման այս տարբերությունը, հաղորդագրությունից պարզ չէ։ Խոսնակ Նոնա Նավիկյանը մեր հարցերին ի պատասխան նշեց, որ խոսքը նույն աշխատակցի մասին է, երկուսն էլ նույն գործառույթն են իրականացնում։

Այսօր «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներն իրենց կուսակցի մահվան  դեպքի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով ակցիա իրականացրեցին ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց և նամակ հանձնեցին դեսպան Վասիլիս Մարագոսին՝ ակնկալելով, որ Եվրամիությունը համարժեք արձագանք կտա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան