Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում

Լուրեր

11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
Բոլորը

Ադրբեջանցի զինծառայող Էլնար Թաղիևը, որը զինվորական ծառայությունը սկսել էր երկու շաբաթից էլ պակաս ժամանակ առաջ, մահացել է Նախիջևանում ծառայության ընթացքում։ Նրա հարազատները Meydan TV-ին հայտնել են, որ ոստիկանությունն իրենց տեղեկացրել է՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել, ասվում է OC Media-ի անդրադարձում։

Թաղիևի մահը տեղի է ունենում Ադրբեջանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի մասին շարունակվող հաղորդումների ֆոնին։

Հարազատներից մեկն ադրբեջանական անկախ Meydan TV-ին հայտնել է, որ Թաղիևը զինվորական ծառայությունը սկսել էր հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում։ Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել զինվորական երդման արարողությունը, որից հետո զինծառայողներին մի քանի ժամով թույլատրվել է տուն գնալ։ Կեսօրից հետո Թաղիևի ընտանիքն այլևս չի կարողացել կապ հաստատել նրա հետ։ Հարազատի խոսքով՝ նույն երեկոյան ոստիկանությունը զանգահարել է ընտանիքին և հայտնել, որ զինծառայողն ինքնասպանություն է գործել Նախիջևան քաղաքի Սահիլ զբոսայգում։ Հիվանդանոցում զինվորի մարմինը հանձնել են ընտանիքի անդամներին։

Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։ Հարազատը նշել է, որ սպասում են հետաքննության արդյունքներին, և կոչ է արել պատասխանատվության ենթարկել զինծառայողի մահվան համար մեղավորներին։

Մահվան հստակ հանգամանքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվել։

«Խազար» ռազմական հետազոտությունների անկախ ինստիտուտի տվյալներով՝ 2026 թվականի սկզբից մինչև հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 44 ադրբեջանցի զինծառայող։ Ինստիտուտի տվյալներով՝ մահացածներից 13-ը կյանքից հեռացել են տարբեր հիվանդությունների, 9-ը՝ ավտովթարների, 7-ը՝ այլ դժբախտ պատահարների, 5-ը՝ ինքնասպանության հետևանքով, իսկ մեկ զինծառայող մահացել է անփութության պատճառով։ Եվս 9 զինծառայողի մահվան պատճառը չի հրապարակվել։

Մահացածներից 30-ը ծառայել են Պաշտպանության նախարարությունում, 10-ը՝ Պետական սահմանապահ ծառայությունում, իսկ 4-ը՝ անվտանգության այլ կառույցներում։ Համեմատության համար՝ 2025 թվականին ոչ մարտական պայմաններում մահացել է առնվազն 43 զինծառայող։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը և մյուս պաշտոնական կառույցները զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ ամբողջական վիճակագրություն չեն հրապարակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի