ԱԻ նախարարը պարգևատրել է վթարված միկրոավտոբուսի ուղևորներին առաջինն օգնության հասած եղբայրներին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 8-ին ընդունել է մայիսի 6-ին Երևանի Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին:

«Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 19:47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել:

Մեքենայում գտնվող տղաները, արագ կողմնորոշվելով, բացել են դուռը և օգնել մնացած ուղևորներին լքել արդեն բռնկված երթուղային տաքսին: «Շատ մեծ գործ եք արել, տղանե՛ր: Նման վթարների դեպքում, սովորաբար, ցավոք սրտի, զոհեր են գրանցվում, իսկ ձեր գործողությունների շնորհիվ հաջողվեց խուսափել զոհերից: Ձեր մոտեցումը և քայլերը չափազանց գովելի են և դրվատելի»,– նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Շնորհակալություն հայտնելով օրվա հերոսներին՝ նախարար Ցոլակյանը նշեց, որ ԱԻՆ-ը իր հիմնական գործառույթներից մեկի՝ աղետների կանխարգելման գործում շատ մեծ տեղ է տալիս բնակչության իրազեկմանը, վթարների և աղետների ժամանակ մարդկանց ճիշտ քայլերին և պահվածքին, և եթե յուրաքանչյուր միջադեպի ժամանակ նույնպես գտնվեն տղաների նման խիզախ, պատրաստակամ և բանիմաց մարդիկ, ապա ողբերգությունների թիվը էապես կնվազի:

Ֆելիքս Ցոլակյանը «քաղաքացիներին առաջին օգնություն ցուցաբերելու և քաջություն դրսևորելու» կապակցությամբ Հայրապետյան եղբայրներին շնորհեց ԱԻՆ պատվոգրեր՝ հորդորելով նրանց երբեք չմոռանալ, թե ինչի համար են իրենք պարգևատրվել, և բարձր պահել նախանշված նշաձողը»,- ասված է հաղորդագրության մեջ: