Երեկվանից սարսափած եմ. Էդմոն Մարուքյանը հեգնեց Ռոբերտ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի հիշում մի ժամանակաշրջան, «երբ զինվորը մայկա կամ տրուսիկ չի ունեցել»։

«Կարծում եմ՝ վարչապետը փոխաբերական իմաստով է ասել։ Հիմա էլ են ծնողները ուղարկում շորեր, միշտ էլ ուղարկելու են, բայց այն, որ մարդիկ միլիոնատերեր են դարձել, դա անհերքելի է, մինչդեռ, եթե սահմանների վրա կատարվեր 100 մլն դոլարի ներդրում, մենք ապրիլյան պատերազմի ժամանակ այդքան զոհ չէինք ունենա»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ անհերքելի է նաև, որ սահմանի ամրապնդման համար ներդրումներ սկսել են արվել ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձավ  նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Reuters գործակալությանը տված գրավոր հարցազրույցին, որով հայտարարել է, որ հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին:

«Երեկվանից սարսափած եմ, ամբողջ գիշեր չեմ քնել: Ի՞նչ ուժեր, այսօր կա և՛ ընդդիմություն, և՛ իշխանություն։ 10 կամ 20 տարի հետո հետ գալու իմաստը չեմ հասկանում»,- նշեց Մարուքյանը՝ բացառելով հին Հայաստանի որևէ ներկայացուցչի հետ իրենց միավորումը։

Մանրամասները՝ տեսանյութում։