Գյումրիում գործազուրկների թիվը նվազել է 700-ով, այժմ աշխատանք է փնտրում 13 հազար հոգի

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանում սկսվել է տնտեսական հեղափոխության գործընթացը։

«Մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը»,- ասվում է է վարչապետի՝ աշխատանքի միջազգային օրվան նվիրված ուղերձում։

Արդյո՞ք հայտարարված տնտեսական հեղափոխությունը հասել է Հայաստանի ամենաաղքատ քաղաքը՝ Գյումրի, ինչ փոփոխություններ են արձանագրվել այստեղի աշխատաշուկայում։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019թ-ի հունվարի 1-ի դրությամբ Գյումրիի մշտական բնակչությունը 113 հազար է։ Ըստ Գյումրիի զբաղվածության կենտրոնի տվյալների՝ Գյումրիում այսօր 13 հազար 620 քաղաքացի աշխատանք է փնտրում, նրանցից 10․498-ը ունի գործազուրկի կարգավիճակ։ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործազուրկների թիվը այս տարի փոքր ինչ նվազել է։

«Նախորդ տարվա համեմատ գործազուրկների և աշխատանք փնտրողների թվի նվազման միտում կա։ Մոտ 500-ով նվազել են աշխատանք փնտրողները, իսկ գործազուրկները՝ 700-ով են պակասել»,- ներկայացրեց Ամալյա Ադամյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ հեղափոխությունից հետո և՛ պետական քաղաքականությունն է փոխվել, և՛ գործատուների վերաբերմունքը։ «Գիտեք կա որոշակի փոփոխություն։ Գործատուները ավելի բաց համագործակցության են գալիս, գրանցում են իրենց աշխատաողներին , հիմա շատ թաքնված զբաղվածներ գրանցված աշխատողներ են դառնում։ Սրանով էլ է պայմանավորված, որ աշխատանքի տեղավորման ցուցանիշը աճել է»,- ասաց Ամալյա Ադամյանը։

Տեղեկացանք, որ Գյումրիի աշխատաշուկայում հիմնականում կան բժիշկների, բարձր տեխնոլոգիաների ու սպասարկման ոլորտի մասնագետների թափուր աշխատատեղեր։

«Շատ աշխատատեղեր ստեղծվում են հիմնականում սպասարկման որոլտում, այդտեղ է, որ փոքր, միջին ձեռներցության զարգացմանը զուգընթաց ավելի շատ սպասարկման ոլորտի աշխատատեղերի պահանջարկ կա, մեծ պահանջարկ ունենք խոհա րարների, մատուցողերի, կարողների, վաճառողների, ծաղկի դիզայներների»,- նշեց Ամալյա Ադամյանը։

Ի դեպ՝ այս տարվա առաջին եռամսյակում Գյումրիի զբաղվածության կենտրոնը 432 գործազուրկի կարողացել է աշխատանքի տեղավորել։

Էմմա Չոբանյան