«Մեր երկրում, ցավոք, միտքը տեղ չունի»․ Հակոբ Մովսես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
12.12.2024 | 15:20
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»
12.12.2024 | 15:09
ՏԿԵ նախարարը չբացառեց, որ Փարաքարում էլ կարող է փրայմերիզի մոդելը կիրառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 15:00
Բայրամովը՝ պայմանագրի 2 չհամաձայնեցված կետերի մասին, Շիրակի մարզպետը լքեց պաշտոնը․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 14:51
Բաքուն հայտարարել է, թե «Ասադի ռեժիմն Ադրբեջանի համար խնդիրներ է ստեղծել միջազգային կազմակերպություններում»
12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
Բոլորը

Մեկ տարի առաջ այս օրը հեղափոխության հաղթանակը նշանավորվեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելով։ Հեղափոխության մեկ տարվա առիթով Factor TV-ն զրուցում է բանաստեղծ Հակոբ Մովսեսի հետ։

-Ինչպե՞ս եք գնահատում հեղափոխության մեկ տարին։

-Նորմալ եմ գնահատում, իր բոլոր թերացումներով հանդերձ, կարծում եմ, պաթոսի մեջ թերացում չի եղել, առաջ գնալու հնարավորություններից չի զրկվել, չեմ ասում՝ առաջ է գնացել կամ հետ է գնացել։ Հնարավորությունները բաց են և ավելի են բացվում։ Այսինքն, հեռանկարի տեսանկյունից մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք շատ մեծ խոստումներ են իրենց մեջ պարունակում։

-Ամենամեծ փոփոխությունն, ըստ Ձեզ, ո՞րն է։

-Ամենամեծ փոփոխությունը մթնոլորտի փոփոխությունն է, որից կախված է մնացած ամեն ինչ՝ հասարակություն, տնտեսություն, բարոյականություն։ Մաթեմատիկական մի տերմին կա՝ ռեզուլտանտ։ Հայերեն երևի կարելի է ասել արտադրույթ։ Բնագիտության մեջ դա հետևյալ բացատրությունն ունի՝ բույսը արևի ռեզուլտանտն է։ Ինչքան լավ պարտիզպան բերես, ինչքան լավ այգեգործ, ինչքան լավ պարարտանյութեր և այլն, և այլն, բույսը այգին, պարտեզը կարող է ծաղկել միայն այն ժամանակ, երբ արև է, լույս կա, ջերմություն կա։ Իհարկե, դրան ավելանում է պարտիզպանի և աշխատավորի աշխատանքը։ Ես կարծում եմ, որ մեր երկրում բարոյա-հոգեբանական տեսանկյունից կա այն պայմանը, որի ռեզուլտանտը, այսինքն, արտադրույթը կարող է լինել և՛ տնտեսությունը, և՛ մյուս բաները։

-Դուք անցյալ տարվա սեպտեմբերին հաղորդումներից մեկում ասացիք, որ չունեք պատասխանը, թե ով է այս իշխանությունների ընդդիմությունը։ Հիմա գիտե՞ք։

-Ընդդիմությունը բնածին երևույթ է, արհեստականորեն, հենց այնպես երկնքից պարաշյուտով չի իջնի կամ չեն իջեցնում։ Մեր երկրում լիքը պրոբլեմներ կան, վերջին տասնամյակների ընթացքում անընդհատ կուտակվել են, ցավոք, ոչ մեկը չի լուծվել կամ կիսատ-պռատ է լուծվել։ Կամ ավելի լավ կլիներ, որ այդպես չլուծվեր, ինչպես լուծվել է։ Այդ պրոբլեմներն են, որ պետք է ընդդիմություն առաջացնել, դրանք չեն կարող ընդդիմություն չառաջացնել։ Այսօր ես տեսնում եմ ընդդիմություն և ժողովրդի մեջ, և  հասարկության մեջ, խորհրդարանում էլ, չգիտեմ, թե ինչքանով է այդ ընդդիմությունն արտաքին կամ ներքին։ Եվ ի վերջո, մեր իշխանությունն էլ մի բացահայտ առավելություն ունի՝ ինքն իր միջից կարողանում է ընդդիմություն հանդես բերել և իր միջից հանել, վտարել, տեղ չթողնել այն մարդկանց համար, որոնք անելու բան չունեն։

-Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հեղափոխությունից հետո գրախանութներում կտրուկ ավելացել է գիրք գնողների քանակը։ Դուք դա իսկապե՞ս հեղափոխությամբ կբացատրեք։

-Նախ ես չեմ կարծում, որ գիրք գնողների քանակը կտրուկ ավելացել է, իսկ եթե ավելացել է, ավելացել է վատ գիրք գնողների քանակը։ Գրքի գնողունակությունը պետք է արտահայտվի հասարակության մեջ, փողոցում, հարաբերությունների մեջ, բուհերում և այլն։ Դա անպայման մի օր լինելու է, դրա հիմքերը կան, որ ավելանան։ Ցավոք, վերջին տասնամյակներում մեր հանրապետությունում հումանիտար կրթությունը (ես նկատի չունեմ բանասիրությունը) արմատախիլ է արվել։ Հումանիտար կրթություն ասելով ես նկատի ունեմ բանկիրին, որի հետ կարելի է խոսել աշխարհի մասին, Տիեզերքի մասին, Աստծուց, կյանքի ու մահվան մասին։ Էլ չեմ ասում, որ գրականությունը հանվել է։ Ես չգիտեմ, դուք տեղյակ եք, թե չէ, համալսարանում գրականության գլխին ուղղակի ահեղ սպառնալիք է կախված։

-Ամբիոններից մեկից հանել են արտասահմանյան գրականությունը։

-Այո։ Դուք չհավատաք, որ հումանիտար կրթություն չունեցող երկրում գրված գրքերը արժեքավոր գրքեր են և արտահայտված մտքերը արժեքավոր մտքեր են։ Մենք կարող ենք մեր երկրում հասնել մի վիճակի, որտեղ գրախանութներում իսկապես բում լինի, բայց դրա համար պետք է սկսել դպրոցներից, համալսարաններից և պատրաստել մի սերունդ, մի մտածողություն, որտեղ միտքը տեղ ունի։ Մեր երկրում, ցավոք, միտքը տեղ չունի։ Էսօր խանդավառություն կա, մտքի հանդեպ հետաքրքրություն կա, բայց առայժմ առաջ չընկնենք։

-Դուք միշտ ասում էիք, որ մեզ Մշակույթի նախարարություն պետք չէ։

-Այո, ես այդ կարծիքին եմ 1992 թվականից։

-Այսօր Մշակույթի նախարարությունը միացվել է Կրթության նախարարությանը։ Դա լուծու՞մ է, թե ընդհանրապես պետք է վերացնել Մշակույթի նախարարությունը։

-Ես չէի ուզենա կտրուկ վարչական եզրահանգումներ անել։ Ես ելնում եմ մի հանգամանքից՝ բնական մշակույթները, ինչպիսին է հայկական մշակույթը, պետական գերատեսչական կառավարում չեն ենթադրում։ Սա չի նշանակում, որ պետությունը մշակույթի հանդեպ պետք է ֆինանսական պարտավորություն չունենա։ Ավելին՝ պիտի ունենա, տասնապատիկ, եռապատիկ, քառապատիկ։ Բայց մեր պետությունը չի կարող մշակույթը գերատեսչորեն կառավարել, որովհետև դա կառավարելի մշակույթ չէ, դա բնական մշակույթ է։ Այնպես, ինչպես գերմանացիները չեն կարող պետականորեն, գերատեսչորեն կառավարել կամ ղեկավարել իրենց մշակույթը։ Եվրոպայում կարող է Ֆրանսիան, որն ունի Մշակույթի նախարարություն, բայց դա Մշակույթի նախարարություն չէ, այլ Ֆրանկոֆոնիայի և մշակույթի նախարարություն է։

-Ո՞րն է բնական մշակույթը և ո՞րն է կառավարելի մշակույթը։

-Բնականն այն մշակույթն է, որն ավելի շատ կապված է մտածողության, բնության, մարդկային բնական զգացումների հետ։

-Գրականությունը բնական մշակու՞յթ է։

-Անշուշտ։ Բայց գրականությունն էլ կարող է լինել ցիվիլ գրականություն։ Բայց դա, իհարկե, չկառավարվող երևույթ է։ Պետական գործառույթ, որպեսզի ամփոփ լինի, էսպես ասենք, հայկական մշակույթը չունի։ Օրինակ, ռուսականը ունի։ Ռուսաստանում անհրաժեշտ է մշակույթի նախարարությունը, որպեսզի գնան Կալմիկիայում, իրենց մարզերում, ծայրագավառներում, էլ չեմ ասում իրենց ազդեցության տակ գտնվող երկրներում ռուսաց լեզուն, ռուսական մշակույթի ոգին վառ պահեն։ Մենք չունենք էդպիսի խնդիր, ինչպիսին չունի գերմանացին, ինչպիսին չունի հոլանդացին, ինչպիսին չունի անգլիացին։

-Իսկ այն, որ Մշակույթի նախարարությունը միացրել են Կրթությա՞նը։

-Ես չգիտեմ։ Ես կարծում եմ, կարելի է հասնել նաև նրան, որ այն մշակութային կենտրոնները, որոնք պարտադիր պետական կցորդություն են պահանջում՝ ֆիլհարմոնիա, օպերա, թանգարաններ, հանձնել մունիցիպալ իշխանությանը։ Մեր պետությունը մշակութային մի խնդիր ունի՝ պահպանել իր ունեցած մշակութային ժառանգությունը՝ թանգարանները, եկեղեցիները, ամրոցները։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: