ՄԻՊ-ից տեղեկացնում են, որ գործարարը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ՊԵԿ-ի մաքսային ծառայությունում առաջացած խնդրի լուծմանն աջակցելու նպատակով։ «Բողոք ներկայացրած անձի տեղեկացմամբ՝ Թուրքիայից Հայաստան է ներմուծել ապրանքներ, հայտարարագրել և իրականացրել է համապատասխան վճարումները, սակայն Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները ներմուծված ապրանքը զննելիս հայտնաբերել են ապրանք, որը հայտարարագրում նշված չի եղել։ Ըստ գործարարի՝ ինքն առաջարկել …

