Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը քաղաքական ճնշման գործիք է. Աղասի Ենոքյան

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը բացարձակ փաստահավաք խումբ չէ, այն վերլուծությունների համար չէ, այլ ստեղծվում է զուտ որպես քաղաքական ճնշման գործիք։ Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Ի՞նչ հարցերի այն պետք է պատասխան տա՝ մի քիչ պարզ չէ: Այսինքն՝ եթե խոսքը գնում է այն մասին, թե ով է պատերազմը սկսել, այդ հարցը գոյություն չունի: Ակնհայտ է, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, մենք ի՞նչն ենք կասկածի տակ դնում: Եթե խոսքը գնում է այն մասին, որ մենք կարող էինք ավելի լավ կռվել այս պատերազմում և գտնել փաստեր, թե ինչպես կարող է հետագայում բանակն ավելի լավ դիմագրավել Ադրբեջանի հարձակմանը, կարծում եմ՝ դրա համար մասնագիտական հանձնաժողով է պետք, ոչ թե խորհրդարանական հանձնաժողով»,-հավելեց նա:

Ըստ քաղաքագետի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ ասել է՝ այդ մարդիկ բանակում չեն ծառայել նույնիսկ, ինչպե՞ս կարող են հասկանալ բանակային խնդիրների մանրամասները:

«Ընդհանրապես՝ անհասկանալի է, թե ինչ կարող է տալ ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողներին հանձնաժողովի նիստերին կանչելը: Ես կարծում եմ՝ ընդամենը բողոքի հարթակ է ստեղծվում, որը հետագայում կօգտագործվի բանակային և Արցախի ղեկավարության վրա ճնշումների համար: Սա կլինի մշտական դագանակ նրանց գլխին, և ցանկացած պահի իշխանությունը կփորձի այն օգտագործել, գոնե այս վեց ամսվա մեջ, քանի դեռ այդ հանձնաժողովը գոյություն ունի»,- կարծիք հայտնեց Աղասի Ենոքյանը:

Նրա պնդմամբ՝ այդ հանձնաժողովը ստեղծվեց հիմա, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր միջոցներն օգտագործում է՝ Արցախի ղեկավարության վրա ճնշումներ գործադրելու համար, և սա այդ գործիքներից մեկն է դառնալու։

Աղասի Ենոքյանը նաև համոզված է, որ սա կարող է խնդիրներ առաջացնել Արցախի անվտանգության համար. «Սա խնդիր կառաջացնի այն տեսանկյունից, որ հերթական անգամ թափ են տալիս բանակի վերնախավին… այսքան ծանր պայմաններում աշխատելուց հետո, շնորհակալության փոխարեն, անընդհատ նրանց դնում են հարվածի տակ: Եվ սա, իհարկե, մարտունակության վրա ազդելու է»:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մենիշխանություն ստանալ:

«Նա հայտարարում է, որ իրեն երկու խանգարող խնդիր կա, կարծում եմ՝ շուտով երրորդի մասին էլ կխոսի: Առաջին երկուսի մասին ասեմ: Մեկը դատական իշխանություններն էին. մենք տեսանք՝ ինչ եղավ, հայտարարվեց, որ դատական իշխանությունը կոռումպացված է և վերջ, ուրեմն պետք է փակել դատարանները: Երկրորդը, նույն ելույթում ասաց, որ Արցախի իշխանությունները, որոնք դավադրություն են հյուսում իր դեմ»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Քաղաքագետը սա տրամաբանական չի համարում. «Փաստորեն՝ ասում է, որ այն մարդիկ, որոնք ազատագրել են այդ հողերը, պատրաստվում են այդ հողերը հանձնել թշնամուն, որպեսզի ամեն ինչ բարդեն Փաշինյանի վրա: Սա իսկապես հակատրամաբանական է։ Ավելի շուտ վարչապետը փորձում է, կարծես, ստանալ երաշխիքներ, որ հնարավոր պատերազմի անհաջող ելքի դեպքում մեղքն իր վրա չի բարդվի, այլ կկարողանա ամբողջ մեղքը գցել այդ դավադիրների վրա»,- հայտարարեց Աղասի Ենոքյանը: