Մարդու իրավունքների պաշտապանը հրապարակել է ուղեցույց ջրամատակարարման ոլորտում սպառողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այն կազմվել է Պաշտպանի աշխատակազմի դիտարկումների, Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա։ «Ուղեցույցում ներառված են այն հարցերի պատասխանները, որոնք քաղաքացիներն առավել հաճախ են բարձրացնում Պաշտպանին հասցեագրվող իրենց դիմումներում ու բողոքներում։ Մասնավորապես՝ Արդյոք «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունն ունի բաժանորդի հարցերին …

