Արարատ-Երևան ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հրազենային կրակոցից մահացել է «Արարատ-2»-ի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը: «Խորին ցավով տեղեկացնում ենք, որ ապրիլի 15-ի գիշերը հրազենային կրակոցից մահացել է «Արարատ-2»-ի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը: Ակումբը ցավակցում է Ղևոնդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին»,- ասված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ երեկ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ –ից հաղորդում է ստացվել, …

