Վարչապետն ընդունել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանին:

«Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի գործունեությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության ուղղությամբ Հայաստանում և սփյուռքում իրականացվող նախաձեռնություններին ու ծրագրերին։

Պերճ Սեդրակյանը նշել է, որ սփյուռքում մեծ խանդավառությամբ են ընդունում հայրենիքում տեղի ունեցող դրական փոփոխությունները, այդ թվում՝ Հայաստանում արձանագրվող տնտեսական զարգացումներն ու զբոսաշրջության ոլորտում միտումները: ՀԲԸՄ նախագահն ընդգծել է, որ միության աջակցությամբ իրականացվող ծրագրերն ուղղված են հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը և սփյուռքի հիմնախնդիրների լուծմանը: Նրա խոսքով, իրենց նպատակն է ՀԲԸՄ ծրագրերը դարձնել համահունչ կառավարության ծրագրերին, ինչը կնպաստի դրանց արդյունավետության ապահովմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԲԸՄ-ի կողմից տարբեր ոլորտներում, մասնավորապես, կրթության, գիտության, զբոսաշրջության, սոցիալական բնագավառներում իրագործվող ծրագրերի ընթացքն ու առաջիկայում նախատեսվող նախաձեռնությունները:

Նիկոլ Փաշինյանը և Պերճ Սեդրակյանը մտքեր են փոխանակել նաև ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության և այլ հարցերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: