Ազգային ժողովն այսօր դեմ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին՝ հնարավորություն չընձեռելով, այն ընդգրկել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, ինչը հարուցեց ԲՀԿ-ական պատգամավորների դժգոհությունը: Նրանք քաղաքական մեծամասնությանը սկսեցին մեղադրել, նախորդ իշխանության պես, ընդդիմության նախագծերը մերժելու համար։ Նշենք, որ նախագծով առաջարկվում է 18 տարին լրացած զինվորներին մարտական …

