Գնացել էինք ամբոխը ցրելու. ՊՊԾ գնդի գործով վկա ոստիկան

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է:

Հարցաքննվեց վկա Հենրիկ Մուշեղյանը, որը ՊՊԾ գնդի գրավման օրերից եղել է և հիմա էլ հանդիսանում է Ոստիկանության աշխատակից: Վկան պատմեց, որ ծառայության օրը, երբ սպանվել է Ոստիկանության ծառայակից Յուրի Տեփանոսյանը, ինքը եղել է տարածքում, կրակոցներ է լսել, որից հետո նկատել են, որ Յուրի Տեփանոսյանի մեքենայի հետևի ապակին վնասվել է:

«Մի տասը, տասնհինգ րոպե հետո իմացանք, որ Յուրան մահացել է»,- ասաց վկան:

Նա ասաց, որ տեղեկություն չունի, թե ում կողմից արձակված կրակոցից է սպանվել ոստիկան Տեփանոսյանը: Մեղադրողի հարցին, թե տեղյակ է արդյոք Տեփանոսյանը և նրա հրամանատարը խնդիրներ ունեցել են միմյանց հետ, պատասխանեց, որ տեղյակ չէ. «Դա իրենց ներքին կուխնիան է, ես տեղեկություն չունեմ»:

Հիշեցնենք, որ անցած դատական նիստին, սպանված ոստիկանի հայրը պնդում էր, որ որդու սպանության համար մեղավոր է որդու հրամանատարը, որ նրանք կոնֆլիկտ են ունեցել միմյանց հետ:

Պավել Մանուկյանի հարցին, թե ինչ հրահանգ են ստացել ոստիկանները այդ տարածքում գտնվելիս, Ոստիկանության աշխատակիցը պատասխանեց. «Ցույցը ցրելու համար»: Պավել Մանուկյանը ճշտեց` «այսինքն՝ ժողովրդին ծեծելո՞ւ»: Վկան պնդեց` իրենք ցուցարարներին չեն ծեծել, գնացել են «ամբոխը ցրելու»:

Լիլիթ Շաբոյան