Վահե Գրիգորյանը եղել և մնում է ՀՀ նախագահի ներկայացրած թեկնածուն. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է դեռևս 2018 թվականի աշնանը, երբ խորհրդարանում գործում էր բոլորովին այլ մեծամասնություն, և այդ մեծամասնությունն ուղղակի քաղաքական քմահաճույքով մերժել է նախագահի կողմից առաջադրված թեկնածուին: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն՝ մինչև «Իմ քայլը» դաշինքի համար ընդունելի լինելը Վահե Գրիգորյանը նախորդ գումարման ԱԺ-ին ներկայացվել է ՀՀ նախագահի կողմից՝ նրա կողմից հայտարարված մրցույթում հաղթելու արդյունքում: Եվ, ըստ էության, ստացվել էր մի վիճակ, երբ նախորդ խորհրդարանական մեծամասնությունը մերժել էր ՀՀ նախագահի թեկնածուին և, կարծում եմ, նախագահն առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ պետք է այդ անարդարությունը վերացվի»,- ասաց վարչապետը:

Հարցին՝ կա՞ քաղաքական որոշում, որ Վահե Գրիգորյանը պետք է լինի ՍԴ անդամի թեկնածու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե կա այդպիսի որոշում, այդ որոշումը կայացրել է հանրապետության նախագահը դեռևս 2018 թվականի աշնանը: Ես կարծում եմ՝ Վահե Գրիգորյանն ինչպես եղել է ՀՀ նախագահի թեկնածուն, այնպես էլ մնացել է ՀՀ նախագահի թեկնածուն»:

Մանրամասները՝ տեսանյութում: