Անցում՝ փոխհատուցման սկզբունքից՝ կանխարգելման․ Էրիկ Գրիգորյանն ամփոփեց 1 տարվա աշխատանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ամփոփեց վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը։

Նախարարը մի քանի ցուցանիշ ներկայացրեց՝ նախորդ մեկ տարվա ընթացքում բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են միջինը 40%-ով, որոշ տեղերում՝ 100%-ով։

Նախարարությունը նորացնում է նաև գործունեության սկզբունքը՝ փոխհատուցման սկզբունքից՝ կանխարգելում։

Նախարար Գրիգորյանը մանրամասնեց, թե դա ինչ է նշանակում։ «Փոխհատուցման սկզբունքն այն էր, երբ աղտոտվում է ջրային տարածքը և դրա դիմաց վճարվում էր գումարներ, դա այն է, երբ հավելյալ  բնական ռեսուրս է օգտագործվում և դրա համար վճարվում եռապատիկ կամ հնգապատիկ ավելի գումար։ Այսօր ամբողջ օրենսդրությունը փոխվում է կանխարգելման սկզբունքի։ Դա նշանակում է, որ աղտոտումների նշված քանակից ավելին չի թույլատրվելու անցնել սահմանը»։

Նշենք, որ Բնապահպանության նախարարությունն անվանափոխվել է և այսուհետ կոչվելու է Շրջակա միջավայրի նախարարություն։ Այսօր նաև շրջակա միջավայրի համաշխարհային օրն է։

«Շրջակա միջավայրի համաշխարհային օրն առիթ է ռիսկերին անդրադառնալու և նոր խելացի լուծումների մասին խոսելու։ Շրջակա միջավայրի օրվա այս տարվա թեման օդի աղտոտումն է։ Քաղաքում կամ գյուղում 10 մարդուց 9-ը կրում է օդի աղտոտման ռիսկերը, այսինքն՝ 10 մարդուց 9-ը չի շնչում մաքուր օդ»,- ասաց Շրջակա միջավայրի նախարարությունում հրավիրված ասուլիսում ներկա գտնվող ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին։ Նշենք, որ ՄԱԿ-ը նախարարությանն աջակցել է նախարարության նոր տարբերանշանի ստեղծմանը։

Շրջական միջավայրի նախարարությունից Factor.am-ին տրամադրած տեղեկանքում նշվում է, որ 2018 թվականի հունիսի 1-ից մինչ օրս հաստատվել են 23 208 483,3 եվրո, մոտ 16 205 000.0 ԱՄՆ դոլար և 11 228 000 ՀՀ դրամ արժողությամբ (ընդհանուրը՝ մոտ 20.27 մլրդ.դրամ) 14 դրամաշնորհային ծրագիր.

 

–       Գերմանական զարգացման բանկի «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագիր» (2018-2022 թթ. 23.208.483,13 եվրո) 2018 թ. նոյեմբերի 30-ին ստորագրվել է ֆինասնական պայմանագիրը,
–       Արթիկ քաղաքի հարակից փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում պիլոտային ծրագիր։ Հարմարվողականության հիմնադրամի կողմից հաստատված ծրագրի բյուջեն կազմում է 1 435 100 ԱՄՆ դոլար,

 

–       «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի կայուն կառավարում և համայնքների կարողությունների հզորացում» պիլոտային ծրագիր  2 506 000 ԱՄՆ դոլար արժողությամբ,

 

–       Հարմարվողականության հիմնադրամի խորհուրդը 2018 թ. դեկտեմբերի 21-ին հաստատել է բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ներկայացված «Պատրաստվածության աջակցություն» դրամաշնորհի հայտը՝ 19 500 ԱՄՆ դոլար բյուջեով,

–       Ազգային հարմարվողականության ծրագիր (ՀԱԾ) Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման  առաջխաղացման համար` Կանաչ կլիմայի հիմնադրամի/ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի  2 990 000 ԱՄՆ դոլար բյուջեով /2018-2021թթ./,

 

–       «Պատրաստվածության աջակցություն» ծրագիր, Կանաչ կլիմայի հիմնադրամ՝ 300 000 ԱՄՆ դոլար,

–       «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրս բերմանն աջակցելու համար» – ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից հաստատված ծրագրի բյուջեն կազմում է 162 000 ԱՄՆ դոլար,
–       Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի իրականացման 6-րդ ազգային զեկույցի մշակում»  ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր /UNEP/ (2018–2019թթ. 100 000 ԱՄՆ դոլար),
–       Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման ազգային զեկույց ԳԷՀ/ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր  (63 000 ԱՄՆ դոլար) 2018թթ./,
–       Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից (GEF) 7,4 մլն. ԱՄՆ դոլարի հատկացում բնապահպանական ծրագրերի իրականացման համար՝ ըստ նպատակային նախանշված ուղղությունների /2018-2022թթ./,
–       «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի բարելավում՝ միջազգային համագործակցության և ՊՈԱԿ-ների կառավարող անձնակազմի կարողությունների հզորացման միջոցով» ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանություն ( 2018 – 2019 թթ, 11 228 000 ՀՀ դրամ),
–       Հավանություն է տրվել Փարիզյան պայմանագրի շրջանակներում ինստիտուցիոնալ և տեխնիկական հզորությունների աջակցություն՝ թափանցիկության ապահովման նպատակով Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ/ՄԱԿ-ի ԶԾ  3-ամյա ծրագրին 1 100 000 ԱՄՆ դոլար բյուջեով,
–       Հաստատվել և մեկնարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող «ԵՄ շրջակա միջավայրի համար» (մոտ 19,5 մլն եվրո)  և  «ԵՄ կլիմայի համար» (մոտ 8,5 մլն եվրո) 6 երկրի համար  տարածաշրջանային ծրագրերը։ (գումարի բաշխվածությունը ըստ երկրների  բացակայում է),
–       «Հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում» փուլ 2-րդ, ներդրումային բաղադրիչ, UNDP (129 600 ԱՄՆ դոլար):
  • Առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած 44 լքված/տիրազուրկ տարածքի և 5 փակված պոչամբար տեղեկատվական բազա, ԵՄ-ի հետ նախնական համաձայնության շրջանակներում կտրամադրվի 5 միլիոն եվրո դրամաշնորհ՝ Սևանա լճի ավազանում ռեկուլտիվացման աշխատանքների իրականացման համար:

 

  • Բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում միջինը 40%-ով, որոշ տեղերում մինչև 100%-ով բարձրացվել են աշխատավարձերը, միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվել է տեխնիկական վերազինում, տեղադրվել են արևային կայաններ և առցանց հսկման համակարգեր։

 

  • «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վերազինվել է «Զվարթնոց» օդանավակայանի փաստացի եղանակի ստացման համակարգը, բարելավվել են շենքային պայմանները, ծախսերի օպտիմիզացիայի արդյունքում շուրջ 30%-ով բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը, 2017թ. համեմատ 100% աճել է շահութահարկը և 100% աճել է շահութաբերությունը։ Նոր սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների ձեռքբերման համար ծախսվել է 85,0 մլն.դրամ:

 

  • Շրջակա միջավայրի նախարարության ներքո շրջակա միջավայրի մոնիտորինգի միասնական համակարգի ձևավորման գործընթացի շրջանակներում՝

 

  • Կառավարության 2019թ. հունվարի 17-ի N 10-Ն որոշմամբ «Անտառային մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարման լիազորությունը գյուղատնտեսության նախարարությունից անցել է Շրջակա միջավայրի նախարարությանը:

 

  • Կառավարության 2019թ. ապրիլի 11-ի նիստին հավանության է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի նախատեսվում է բնապահպանության նախարարությանը վերապահել հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման գործառույթը:

 

  • Զգալիորեն կրճատվել են ջրօգտագործման թույլտվությունների ՋԹ տրամադրման գործընթացի ժամկետները․ համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է ջրօգտագործողի կողմից բնապահպանության նախարարություն ներկայացված ջրօգտագործման թույլտվության՝ նույն պայմաններով և ժամանակահատվածով երկարաձգման  դիմումի հիման վրա:

 

  • ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն» (ԳԱՏՕ) ծրագրի աջակցությամբ Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների ջրառի կետերում առցանց հոսքաչափական սարքավորումների տեղադրման նպատակով Արարատյան դաշտի 4 ձկնաբուծական տնտեսությունների 19 ջրառի կետերում տեղադրվել են առցանց հոսքաչափական սարքավորումներ:

 

  • Տեղադրվել և կնքվել են առցանց ջրաչափեր 97 փհէկ-ում,

 

  • Կատարվել է համակարգչային «SCADA» անալոգային ծրագրային փաթեթի փորձնական տարբերակի ներդրում, ինչպես նաև համակարգի հավելյալ գործիքների ուսումնասիրում։ Ներկայումս նախարարությունն իրական ժամանակում հետևում է 33 փոքր հէկ-երի և 3 ձկնաբուծական տնտեսությունների կողմից ծախսված ջրի ծավալները, ինչն ունենալու է շարունակական բնույթ։

 

  • Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա ներգործության նվազեցման նպատակով՝ բնապահպանական ծրագրերի շրջանակներում Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացվել է շուրջ 70 մլն դրամի դրամաշնորհային ծրագիր։ «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել է շուրջ 1 մլն եվրո  գումարի սահմաններում համայանքների և պահպանվող տարածքների կարողությունների հզորացում։ Մասնավորապես՝ ծրագրի շրջանակներում Մեղրի համայնքի երկու լեռնային բնակավայրերին այլընտրանքային վառելիքով ապահովելու ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի բարձրլեռնային Լիճք և Տաշտուն բնակավայրերի տնային տնտեսություններին և դպրոցին անվճար մատակարարվել է 70 տոննա վառելիքային բրիկետ, մարզի 12 գյուղերի 49 տնային տնտեսություններին ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուրին 700-2000 եվրոյի սահմաններում, ընտանեկան բիզնես ծրագրեր մեկնարկելու նպատակով: Ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են մոտ 350 000 եվրոյի սոցիալ տնտեսական և բնապահպանական ուղղվածության 14 դրամաշնորհային ծրագիր, որոնք իրականացվում են  մարզի հասարակական կազմակերպությունների կողմից։

 

  • Դրամաշնորհային միջոցներով ձեռք են բերվել և «Հայանտառ» ՊՈԱԿ-ին են տրամադրվել 11 հակահրդեհային մեքենա, գույք, տեխնիկա, հագուստ, հեռակառավարման և տեսահսկման համակարգեր:

 

  • Առաջին անգամ Հայաստանում Արարատ համայնքի աղբավայրում ստեղծվել են կենցաղային թափոնների տեսակավորման ենթակառուցվածքներ:

 

  • Կանոնակարգվել է վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը։ Ներկայում լիցենզավորումն իրականացվում է համապատասխան ներդիրի/ներդիրների տրամադրմամբ, ինչը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս ստանալ լիցենզիա վտանգավոր թափոնների գործածության կոնկրետ տեսակի կամ տեսակների համար՝ յուրաքանչյուր ներդիրի համար վճարելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված 40 000 դրամ պետական տուրք։ Մինչ այդ գործող իրավական կարգավորումներով պահանջվում էր անգամ մեկ տեսակի գործունեություն իրականացնելու դեպքում ամբողջական լիցենզիայի առկայություն, որի համար նախատեսված էր 200 000 դրամ պետական տուրք։

 

  • 2018թ-ի սեպտեմբերից պարզեցվել է օզոնային շերտը քայքայող ապրանքների ներմուծման ընթացակարգը, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սառնարանների եւ սառցարանների, օդակարգավորիչների եւ այլ ֆրեոն պարունակող նյութերի ներմուծման ընթացակարգերը փոխվել են, այժմ գործողությունները կատարվում են անմիջապես սահմանին՝ մաքսային ծառայողների կողմից, խնայելով ժամանակ եւ ռեսուրսներ մոտ 1500 տնտեսվարողների համար:

 

  • «Քաղաքային կանաչ լուսավորություն» ՄԱԶԾ–ԳԷՖ ծրագրի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության և ենթակա կառույցներում Էներգախնայող լուսավորությունը նախորդ տարվա 1-2% հասցվել է 100%-ի՝ բացառությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի։

 

  • Փոխվել է բնապահպանական փորձաքննության համակարգը. ներկայում փորձագիտական եզրակացությունները շարունակվում են տրամադրվել միջազգային ծրագրով վարձված փորձագետների կողմից մշակված մեթոդների համապատասխան,

 

  • Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելացել են ավելի քան 1.7 անգամ՝ 1.06.2019թ. դրությամբ դրամագլխի մնացորդը կազմում է 1.97 մլն.դրամ, իսկ մշտադիտարկումների վճարների մնացորդը՝ 141,2 մլն.դրամ:

 

  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից անտառամերձ համայնքներում անվճար բաժանվել է 102 հազար խմ պահեստային թափուկ:

 

Միջազգային համագործակցության շրջանակներում՝

  • 2019 թ. ապրիլի 25-ին Պեկինում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը,

 

  • 2019 թ. հունվարի 15-ին Աբու Դաբիում ստորագրվել է «ՀՀ բնապահպանության նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը,
  • ՀՀ և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև ստորագրվել է Հիմնական համաձայնագիր, ինչը կապահովի հիմնադրամի ներքո Հայաստանում իրականացվող գործողությունները։ Հիմնադրամն այդ նպատակով 2020 թվականից սկսած զարգացող երկրներին կտրամադրի տարեկան 100 մլրդ.դոլար,

 

  • 2019 թ. փետրվարի 27-ին Կորեայի Հանրապետության Սոնգդո քաղաքում կայացած 22-րդ խորհրդի նիստի ժամանակ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հավատարմագրվել է Կանաչ Կլիմայի Հիմնադրամի խորհրդի կողմից, ինչն ուղիղ հասանելիություն է ապահովում Հիմնադրամի ֆինանսական միջոցներին` ԲԾԻԳ–ին հնարավորություն տալով իրականացնել մինչև 10 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրեր,

 

  • ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019թ. մարտի 27-ին վավերացվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը: Արձանագրությամբ կարգավորվող նյութերի ցանկում ավելացվել են հիդրոֆտորածխածինները (ՀՖԱ), որոնք, հանդիսանալով հզոր և երկարակյաց ջերմոցային գազեր, հայտնվելով մթնոլորտում՝ նպաստում են կլիմայի փոփոխությանը: ՀՖԱ-ների փուլային փոխարինման միջոցով ակնկալվում է կանխել մոտ 105 մլն տոննա ածխածնի երկօքսիդին համարժեք ջերմոցային գազերի արտանետումներ: