Դաստիարակչական ապտակ՝ դաշնակցական ձևով. ի՞նչ ընթացք կստանա բռնարարքի գործը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.02.2026 | 23:31
Սրբուհի Գալյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները
05.02.2026 | 23:30
Սևանա լճում ձկան որսը կթույլատրվի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20
05.02.2026 | 23:16
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.02.2026 | 23:07
Ռուսաստանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային զենքի սահմանափակման պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության գալուն․ Axios
05.02.2026 | 22:50
Պարեկները հայտնաբերել են «դրիֆթ» կատարած վարորդներին
05.02.2026 | 22:45
Ինչ պետք է անեն Անգլերեն առարկայի միասնական քննությունը վերահանձնող դիմորդները
05.02.2026 | 22:35
Տիգրան Խաչատրյան-Մայքլ Օ’Ֆլահերթի հանդիպում․ ուշադրության կենտրոնում՝ փախստականների իրավունքները
05.02.2026 | 22:26
Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը՝ մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող
05.02.2026 | 22:13
Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված մեքենայով ճանապարհային խախտումների մասին որոշումները կծանուցվեն սահմանային անցակետերում
05.02.2026 | 22:01
Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահին
05.02.2026 | 21:52
ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը հացադուլ է հայտարարել 
05.02.2026 | 21:40
ԱՄՆ դեսպանատունը կարող է վերանշանակել ձեր հարցազրույցի օրը․ ինչ պետք է իմանան ոչ ներգաղթային վիզայի դիմորդները
05.02.2026 | 21:26
Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները
05.02.2026 | 21:17
ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ստորագրվել է Հայաստան–ԱՄԷ տնտեսական համաձայնագիր
05.02.2026 | 21:12
300 մլն դրամ «փրկագին»` Վարդան Հարությունյանի համար. ով է վճարել և ինչպես պարզել ծագումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բռնություն քարոզող բոլոր մարդիկ հատ-հատ ենթարկվելու են պատասխանատվության՝ արձագանքելով դաշնակցականների կողմից հունիսի 3-ին սեփական տան բակում ծեծի ենթարկված ՀԱԿ համակիր, ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկառմամբ բռնարարքի փաստին, այսօր այսպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաև կարծիք հայտնել՝ իրավապահները պետք է պարզեն՝ եթե բռնարարքը հստակ հանձարարականով է իրականացվել, իրավական գնահատականը պետք է փոխվի։

Հիշեցնենք, Վարդան Հարությունյանի նկատմամբ բռնարարքի փաստով քրեական գործ է հարուցվել՝ Քրօրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի հատկանիշներով։ Այն նախատեսում է պատիժ՝ կալանք առավելագույնը 2 ամիս ժամկետով։

«Հիմա բանաձև կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել: Սա ասում են այն ուժերը, որոնք «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են: Թալանելիս ազգային արժեքների մասին՝ ոչ մի խոսք։ Խոսքը իշխանության մեջ եղած էն ուժի մասին ա, որն ասում ա, որ հանուն ազգային արժեքների ես բռնության եմ ենթարկել»,- այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքին արձագանքելով՝ Factor TV-ի հետ զրույցում դաշնակցական Գեղամ Մանուկյանն ակնարկեց՝ ինքը չի խոսել ազգային արժեքներից ու միաժամանակ թալանել։

Հիշեցնենք, որ նա այն դաշնակցականներից է, որը երեկ ներկայանալով Ոստիկանություն՝ պատասխանատվություն է ստանձնել Վարդան Հարությունյանի ծեծի համար։ Նրա հետ նույն կերպ վարվել էին տասնյակ այլ դաշնակցականներ։

Գեղամ Մանուկյանն ասաց․ «Ազգային արժեքների պաշտպանության մասին ասել եմ ես, 25 տարի երկիր չեմ թալանել, 25 տարի կոռուպցիայով չեմ զբաղվել, պաշտոն չեմ ունեցել, 25 տարի շարունակ էլ նախարարների վզին նալոգներ չեմ դրել, ինչպես շատ շատերը լրագրողական տիրույթից են արել անցած տարիների ընթացքում»։ Մեր հարցին՝ այսինքն ինքը չի՞ ընդունում, որ Դաշնակցությանն է ուղղված վարչապետի այս խոսքը, Գեղամ Մանուկյանը պատասխանեց․ «Ես վարչապետի տեղը չեմ կարող մեկնաբանել։ Ես փաստն եմ արձանագրում»։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ տեղի ունեցածն ինքնաբուխ, քաղաքական ակցիա է, որով արտահայտել են իրենց զայրույթը․ «Իրենց բողոքը այն բռնության խոսքին, քարոզին, որ այդ թվում՝ այդ երիտասարդն էր իրականացրել մեր ազգային արժեքների, Արցախի հոգևոր քաղաքական ղեկավարության նկատմամբ, Երևանի կենտրոնում իրենց թույլ են տվել հարձակվել պապի՝ մեր կուսակցական ընկերոջ նկատմամբ»։ Իսկ իրականում ո՞վ է բռնություն կիրառողը, հարցրինք Գեղամ Մանուկյանին, հորդորեց դիմել Ոստիկանություն։

«Եթե ես էլ տեսնեի Վարդան Հարությունյանին, նույն ձևի դաստիարակչական ապտակ կհասցնեի, ինչպես որ հասցվել է»,- նշեց պարոն Մանուկյանը։

Վարդան Հարությունյանը հունվարի 27-ին Ֆեյսբուքում 2 գրառում է կատարել՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու մեջ մեղադրելով Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին՝ վիրավորական արտահայտություններ թույլ տալով վերջինիս հասցեին։ Ի դեպ, Վարդան Հարությունյանը Թուրքիայի դրոշն այրելու փաստով դաշնակցականների դեմ ապրիլի 23-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել իրավապահներին։ Գեղամ Մանուկյանը հիշեցնում է՝ Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի նկատմամբ ագրեսիվ գործողության հիմքով քրեական գործ չհարուցվեց։ Այս և այլ դեպքերին  իրավական ընթացք չտալը, ըստ նրա, դաշնակցականներին դրդել է նման գործողության․ «Երբ այդ ամենին որևէ արձագանք չի եղել, այդ ամենը մնացել է անպատիժ, քաղաքացիները իրենց իրավունք են վերապահել ասելու, որ մի պահ կանգ առեք, ուրիշ ձև չունենք, իրավական գործողություններ չեն ընթանում, այլևս ուրիշ ճար չի մնում»։

Բռնարարքի փաստը դատապարտելի է ու հետին թվով դաշնակցականների տված բացատրությունները, թե քաղաքական ակցիա էր Ոստիկանություն ներկայանալը, ընդունելի չէ։ Ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ շեշտելով, որ բռնության կոչը չի կարող արդարացվել և ցանկացած խնդիր պետք է լուծում ստանա օրենքի դաշտում։

«Եթե այսօր իշխանությունները կլինեն անատամ և համապատասխան արձագանք չի ստանա էս ակցիա կոչվածը, ապա մենք չպետք է զարմանանք, եթե վաղը մեկ ուրիշը կարող է ակցիա կազմակերպել՝ ես եմ կրակել էս ինչի ուղղությամբ, կամ ակցիա՝ ես եմ սպանել էս ինչին։ Միշտ էլ կարելի է պատճառաբանություններ մոգոնել, միշտ էլ կարելի է ասել, որ ես նեղացած ու վիրավորված եմ եղել»։ Իրավապաշտպանին փոխանցեցինք Գեղամ Մանուկյանի տեսակետը, թե իրավական ճանապարհով հարցերին լուծում չի տրվում, Բակո Սահակյանին վիրավորեցին՝ ասելով գլուխը կցխեն, քրեական գործ չհարուցվեց, Հրանտ Մարգարյանի նկատմամբ հարձակման փորձ եղավ, քրեական գործ չհարուցվեց։

Վարդան Հարությունյանը պատասխանեց․ «Ես չեմ ցանկանում մեկնաբանել Գեղամ Մանուկյանի խոսքերը, բայց եթե փորձում ես և լուծումը չես կարողանում գտնել իրավական դաշտում, դա դեռ չի նշանակում՝ հրացանը, ավտոմատը վերցնես, գնաս մարդ սպանես»։

Իրավապաշտպանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բռնարարքի պատասխանատվություն են ստանձնում քաղաքական ուժի՝ Դաշնակցության ներկայացուցիչները։

«Մեր հրապարակային դաշտում գործող քաղաքական կուսակցություններից երևի միայն Դաշնակցությունն է, որ էդ գործելաոճն իր համար ընդունելի է համարում դեռ 90-ականներից սկսած և ցույց տվեցին՝ իրենք հեռու չեն գնացել 90-ականներից։ Էդ կուսակցությունն ստեղծվել է 19-րդ դարի սոցիալ հեղափոխականության ալիքի վրա և իրենք 19-րդ դարի պատկերացումներից հեռու չեն գնացել, դա ցավալի է»,- մեկնաբանեց Վարդան Հարությունյանը։

Ռոբերտ Անանյան