«Վրիպակ է եղել, ոչ թե խախտում». Ալեն Սիմոնյանը՝ էթիկայի հանձնաժողովի հարուցած վարույթի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է,որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
Բոլորը

Ես ուրախ եմ, շատ լավ է, որ հանձնաժողովը վարույթ է հարուցել, նորմալ է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Փաստերի ստուգման հարթակի՝ «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» հրապարակման հիման վրա վարույթ է հարուցել իր նկատմամբ:

«Ֆիքսել են, որ վրիպակ է եղել, ոչ թե խախտում: Իրենք այլընտրանք չունեին, քան վարույթ հարուցելու: Թող իրենք իրենց եզրակացությունը տան: Ես տարակուսում եմ, որովհետև սպասում էի, որ կդիմեն ՀՔԾ, ինչպես խոստացել էին, ինչո՞ւ չեն դիմում, ես զարմացած եմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ վստա՞հ է, որ հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո որևէ խնդիր առջև չի կանգնի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Վարույթը խոսում է այն մասին, որ անճշտություն է տեղի ունեցել, չի խոսվում կեղծելու մասին: Որ բան չեմ արել, ինչու՞ վստահ չլինեմ»:

Հիշեցնենք, որ Փաստերի ստուգման հարթակը հոդված էր հրապարակել, որի համաձայն՝ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում առկա են կեղծ տվյալներ: Մասնավորապես, հոդվածի հեղինակը պնդում է, որ Ալեն Սիմոնյանը հայտարարագրում ներկայացրել է նախքան պաշտոնը ստանձնելը ձեռք բերված մարդատար ավտոմեքենա: Սակայն լրատվամիջոցը Ճանապարհային ոստիկանությունից ստացել է փաստաթուղթ, որի համաձայն՝ այդ մեքենան Ալեն Սիմոնյանը ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան