Ձյունաշող համայնքի ղեկավարի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել՝ սերմացու ցորենի հատկացման գործընթացում յուրացում կատարելու համար 

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է մատչելի գներով աշնանացան ցորենի սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում  Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առաձնապես խոշոր չափերի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

 

«Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի և Լոռու մարզպետարանի միջև կնքված փոխառության պայմանագրով մարզպետարանին է հանձնվել աշնանացան ցորենի սերմացու: Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավար Գ. Գ.-ն, նպատակ ունենալով յուրացման եղանակով հափշտակել համայնքի հողօգտագործողներին հատկացվելիք առանձնապես խոշոր չափերի աշնանացան ցորենի սերմացուն, 2015 թ. մարզպետարան է ներկայացրել 30.000 կգ աշնանացան ցորենի սերմացուի պահանջ: Անձամբ ստանալով համայնքի շահառուների համար նախատեսված 4.800.000 ՀՀ դրամ արժողությամբ 30.000 կգ աշնանացան ցորենի սերմացուն՝ նա պարտավորվել է մինչև 2016 թ. հոկտեմբերի 10-ը հետ վերադարձնել սերմացուի դիմաց գոյացած պարտքը: Սակայն հետագայում ստացած առանձնապես խոշոր չափերի՝ 4.368.000 ՀՀ դրամ արժողությամբ 27.300 կգ սերմացուն հողօգտագործողներին չի հատկացրել, այլ օգտագործել է սեփական կարիքները հոգալու և իր կողմից օգտագործվող հողերը մշակելու նպատակով: Այսինքն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի աշնանացան ցորենի սերմացուն:

 

Այնուհետև, համայնքի ղեկավարը, գոյացած պարտավորությունը անձամբ չկատարելու շահադիտական դրդումներից ելնելով, 2015թ. համայնքապետարանի աշխատակցուհու միջոցով կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ցանկեր, որում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքի հողօգտագործողների կողմից աշնանացան ցորենի սերմացու ստանալու վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթի արժանահավատությունը հաստատելու նպատակով խնդրել է կնոջը նմանեցնելու եղանակով կեղծել ցանկերում ներառված շահառուների ստորագրությունները, որից հետո  բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը ներկայացրել է Լոռու մարզպետարան: Դրանց հիման վրա ՀՀ կառավարության որոշմամբ պարտքը ներելու միջոցով դադարեցվել են Լոռու մարզի Ձյունաշող համայնքի 4.800.000 ՀՀ դրամի պարտավորությունները:

 

Նկարագրված արարքները կատարելու համար Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

 

Նախաքննության ընթացքում, ինչպես նաև դատաքննության ժամանակ Գ. Գ.-ն ամբողջությանբ հատուցել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը։

 

2019թ. մայիսի 30-ին կայացված դատավճռով Գ. Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքներ կատարելու մեջ և վերջնարդյունքում դատապարտվել  5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով զրկվելով տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Գ. Գ.-ի նկատմամբ նշանակված հիմնական պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:

 

Գ. Գ.-ի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է հիմնական պատժի կրումից: Սակայն որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու լրացուցիչ պատիժը մնացել է»,- ասված է հաղորդագրությունում: