Հայաստանի և Իրանի դատախազությունների ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների միջև հանձնման և իրավական փոխօգնության խնդիրները

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հունիսի 5-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հիմնահարցերը» թեմայով կլոր սեղան:

 

«Միջոցառումն իրականացվել է 2018թ. նոյեմբերին Թեհրանում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների կողմից ստորագրված «ՀՀ գլխավոր դատախազության և ԻԻՀ գլխավոր դատախազության միջև 2019-2020թ.թ. համագործակցության մասին» ծրագրով: Դրանով նախատեսված միջոցառումների մի մասն անցկացվում է ՀՀ-ում, իսկ մյուս մասը՝ ԻԻՀ-ում: Վերոնշյալ կլոր սեղանի անցկացումը դրանցից առաջինն է:

 

Հանդիպման ընթացքում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել հանձնման (էքստրադիցիայի) և քրեական գործերով իրավական օգնության ոլորտում առկա ընթացակարգային և բովանդակային մի քանի ակտուալ խնդիրների, քննարկել միջազգային իրավունքի և երկու երկրների օրենսդրական իրավակարգավորումների համատեքստում դրանց լուծման առավել արդյունավետ մոտեցումները, երկու երկրների դատախազությունների միջև այս ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:

 

Ներկայացնելով տվյալ ոլորտում ունեցած փորձը՝ երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչները մեծապես կարևորել են քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը և երկուստեք փաստել, որ 2019-2020թթ. համագործակցության ծրագիրը նպաստում է գործակցության հետագա ամրապնդմանը, երկու երկրների դատախազների փոխընկալման դյուրացմանը: Նրանք ընդգծել են նման ձևաչափով հանդիպումները հաճախակի դարձնելու կարևորությունը, նշելով, որ դրանք նպաստում են կոնկրետ գործերով առաջացող աշխատանքային բնույթի խնդիրները հնարավորինս օպերատիվ լուծելուն, գործնական հարաբերությունների սերտացմանն ու փոխվստահության ամրապնդմանը:

 

ԻԻՀ գլխավոր դատախազության պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նա բարձր է գնահատել երկու դարավոր հարևան երկրների միջև բոլոր մակարդակներով հաստատված ջերմ, բարեկամական հարաբերությունները, ունեցած ընդհանուր պատմական, մշակութային ժառանգությունը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ԻԻՀ գլխավոր դատախազության հետ տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը լիարժեքորեն համապատասխանում է երկու երկրների  միջև հարաբերությունների մակարդակին և ոգուն, ինչը նոր շնչառություն է ստացել նախ 2017թ. Սանկտ-Պետերբուրգում, այնուհետ արդեն Թեհրանում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպումների, համագործակցության վերոնշնալ ծրագրի ստորագրման, դրանով նախատեսված միջոցառումների մեկնարկի արդյունքում: Արմեն Հարությունյանը համոզմունք է հայտնել որ սկսված ծրագրային միջոցառումների իրականացումը նպաստելու է ինչպես հանձնման և քրեական գործերով իրավական փոխօգնության, այնպես էլ անդրազգային հանցավորության և հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում երկու երկրների ներուժի համատեղմանն ու արդյունավետ օգտագործմանը»,- ասված է հաղորդագրությունում: