Հացիկ գյուղի դպրոցականները Շիրակի մարզի առաջին թեմատիկ այգին են ստեղծել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Գյումրիից ընդամենը 5 կմ հեռավորության վրա գտնվող Շիրակի մարզի Հացիկ գյուղն անբարեկարգ ճանապարհների պատճառով, կարծես, մեկուսացված է. համայնքում չկա խաղահրապարակ, այգի, որտեղ երեխաները կարող են անվտանգ խաղալ ու ժամանակ անցկացնել:

Գյուղի դպրոցականներն ու երիտասարդները որոշել են լրացնել բացը և իրենց գյուղում սեփական ձեռքերով ստեղծել Շիրակի մարզում առաջին թեմատիկ այգին: Բացումը տեղի ունեցավ այսօր՝ Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրը: Ծրագիրն իրականացվել է «Ջինիշյան» հիմնադրամի «Ակտիվ երիտասարդները՝ փոփոխության համար 2018-2019» ծրագրի «Թեմատիկ այգի» ենթածրագրի օգնությամբ:

«Որոշեցինք ստեղծել տարածք, որը ոչ միայն ցանկապատված կլինի ու ներսում մի քանի ծառեր կլինեն, այլ այգի, որը ստեղծված կլինի հենց աշակերտների ձեռքով: Այս պարագայում ավելի հետևողական կլինեն տարածքի հետագա պահպանման հարցում: Մենք ավելի շատ ոչ թե կանաչ տարածքների, այլ եղածը մաքուր պահելու խնդիր ունենք: Առհասարակ, բնապահպանական գրագիտությունը շատ ցածր մակարդակի վրա է: Այսինքն՝ նպատակը երիտասարդներին ուսուցանելն ու երկրորդական հումքի օգտագործումն էր»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց  ծրագրի անդամ Դիաննա Սմբատյանը:

Հացիկի դպրոցի աշակերտներն ու երիտասարդ կամավորները պարբերաբար շաբաթօրյակներ են կազմակերպել գյուղում: Հատկանշական է հատկապես Ծակքար պատմամշակութային տարածքի բարեկարգումը, որը զբոսաշրջիների սիրելի վայրերից է։

Հավաքված աղբը, պլաստիկ շշերը աշակերտները վերամշակել են և իրենց դպրոցի հարևանությամբ գտնվող տարածքում հիմնել այգի՝ այնտեղ տեղադրելով պլաստիկե շշերից պատրաստված աղբամաններ, շշերից՝ նստարաններ, չօգտագործվող մեքենայի անվադողերից՝ ճոճանակներ և այլն: Այս ամենը ստեղծելու համար մի քանի ամիս է պահանջվել, արդյունքում ամայի տարածքը վերածվել է գեղեցիկ այգու:

«Աշխարհի շատ երկրներում աղբն օգտագործում են արվեստում, տնտեսության մեջ,իսկ մենք շարունակում ենք այն թաղել կամ այրել:Ուզում ենք ցույց տալ, որ պետք չէ միայն սպասել մեծ վերամշակման գործարանների, այլ ինքներս փոքր, բայց քայլեր ձեռնարկենք»,- ասաց ծրագրի ղեկավար Մարիամ Գևորգյանը:

Այգու բացումն ուղեկցվեց տարբեր միջոցառումներով, ուսուցողական խաղերով ու ոչ ֆորմալ դասընթացով: Հացիկի դպրոցականները նշեցին, որ հետևողական են լինելու այգու պահպանության և խնամքի հարցում, և որ թեմատիկ այգու տարածքն օգտագործվելու է միայն թեմատիկ նպատակով:

Էմմա Չոբանյան