Կարկուտի հետևանքով Շահումյան համայնքում սողանքներ են. ստեղծված հանձնաժողովը վնասի չափն է հաշվարկում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Լոռիում հունիսի 4-ին տեղացած կարկուտի հետևանքով մարզի մի շարք համայնքներ վնասներ են կրել: Նախնական տվյալներով՝ տուժել են, մասնավորապես, Շահումյան, Ագարակ, Լեջան, Հարթագյուղ, Կողես, Սարալանջ, Յաղդան և Մեծ Պարնի համայնքները:

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ վնասների չափերը ճշտելու համար համայնքներում հանձնաժողովներ են ստեղծվել. «Կկազմեն համապատասխան ակտեր, վնասները կարձանագրեն, կուղարկեն մարզպետարան: Մենք մարզպետի որոշումով ունենք կազմված մարզային հանձնաժողով, այցելություններ կանենք, տվյալների իսկությունը կպարզենք, կարձանագրենք և համապատասխան ակտը կուղարկենք հանրապետական հանձնաժողովի քննարկմանը»:

Արդյունքները, նրա խոսքով, պարզ կլինեն 5-օրյա ժամկետում: Հարցին՝ ի՞նչ փոխհատուցում է սպասվում տուժած համայնքներին, Շահվերդյանը պատասխանեց. «Փոխհատուցումը կախված է վնասի աստիճանից և կառավարության դիրքորոշումից: Վնասի աստիճանը պետք է լինի էական, բայց, ըստ մեր տեղեկությունների, դրանք այդքան էական չեն: Նախնական թվերով՝ կազմում են 15-ից 50 տոկոս: Բայց կարող է 5 օր հետո այդ պատկերը վերանա, և կազմի, օրինակ, 5 տոկոս»:

Նախնական տվյալներով՝ կարկուտից ամենից շատ տուժել է Շահումյան համայնքը: Վնասվել է ոչ թե բերքը, այլ միջհամայնքային ու դեպի խոտհարքներ տանող ճանապարհները: 50 տան նկուղային հարկեր ու անասնագոմեր էլ լցվել են անձրևաջրերով:

«Մի ժամ կարկուտն ու ուժեղ անձրևը տևեց: Դրա հետևանքով բերքի 30 տոկոսն է վնասվել, դա ոչինչ, կվերականգնվի: Ինձ ճանապարհների հարցն է հուզում:  «Ղազախի թալա» խոտհարքի ճանապարհ ունենք՝ 500 հա տարածք է, 3 տեղից փլուզում է եղել, և այդ ճանապարհները փակվել են: Եթե մինչև սեզոնի սկսելը չսարքենք, մարդիկ էլ չենք օգտվի, անասուն պահողն էլ կքչանա: Հրատապ լուծման խնդիր է: Մեկ այլ դաշտամիջյան ճանապարհից էլ անանցանելի է դարձել 1 կմ հատված: Բացի այդ՝ 8-րդ փողոցի 4-րդ նրբանցքում 12 տուն կա: 10-րդ տան մոտ հենապատը սողանքից փլուզվել է: Այստեղ էլ ուրիշ խնդիր կա՝ մարդիկ ոտքով կարող են գնալ, բայց մեքենաները չեն կարող հանել, հրդեհ լինի կամ շտապօգնության կարիք, արդեն մեքենաները չեն կարողանա գալ, ճանապարհը փակվել է: Սելավը փակել էր նաև գյուղի ելումուտի ճանապարհը, դա մենք բացեցինք: Այս պահին աշխատանքներ ենք տանում, որ բերենք նախկին վիճակին»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը:

Համայնքապետն ասաց, որ նախնական հաշվարկներով՝ կարկուտի վնասները վերացնելու համար անհրաժեշտ է մոտ 7 միլիոն դրամ. «Հիմա դիմել եմ մարզպետարան, ակնկալիք ունեմ՝ և՛ մարզպետից, և՛ կառավարությունից, գոնե մի մասն իրենք կառուցեն, մյուս մաս էլ մեր տնտեսած գումարից կհատկացնենք»:

Տաթևիկ Ղազարյան