ՀՀ կենտրոնական բանկը՝ Ղազախստանից և Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների վերաբերյալ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկը Ղազախստանից և Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:

«Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի շրջանում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց Ղազախստանում և Ռուսաստանում գործում են սահմանափակումներ` կապված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների հետ:

ՀՀ կենտրոնական բանկը, ուսումնասիրելով տեղեկությունները, կապ է հաստատել գործընկեր կառույցների հետ, և ստացել հավաստիացումներ, որ դեպի Հայաստան փոխանցումների հետ կապված, կարգավորող մարմինների կողմից սահմանված չեն որևէ առանձին սահմանափակումներ, և առկա սահմանափակումները չեն վերաբերում երկրներին՝ առավել ևս ՀՀ-ին։

Ավելին՝ պարզվել է, որ Ղազախստանից դեպի Հայաստան փոխանցման սահմանափակումը մասնավոր դեպք է, և կապված է ոչ թե Հայաստանի հետ, այլ հաճախորդի կողմից սահմանված չափը գերազանցող գումարի փոխանցման հետ»,- ասված է հաղորդագրությունում: