Մեր ծիրանն էլ Բաքվում էին վաճառվում՝ հայկական թերթերի մեջ փաթաթած․ Հրաչ Բերբերյան

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը խելացի անասնագոմեր կառուցելու կոչեր հնչեցնողներին հարց է ուղղում՝ այդ գոմերը քանի՞ տարի կծառայեն ՀՀ գյուղացուն։

«Աֆրիկայում ՄԱԿ-ի ծրագրով  վայրենիների համար էդպիսի գոմեր էին սարքում, հիմա սա բերել են մեր գլխին են կապում։ Հարց եմ տալիս, այդ գոմը քանի՞ տարի է ծառայելու գյուղացուն․ ասեմ՝ մի հատ լավ անձրև եկավ, գոմի տանիքը պոկելու է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորոտւմ Կառավարության կողմից իրականացվող քայլերին, ասաց Բերբերյանը։

«Տարին միջակ է, ոչ մի ոգևորվելու առիթ չկա։ Անասնապահության ոլորտում, եթե կերային բազան կորցնենք, նորից գլխաքանակի անկում կունենանք, մի լավ տենդենց ենք նկատում սական․ կան ֆերմերներ, որոնք ձգտում են ավելի բարձր վերարտադրությամբ խոշոր եղջերավոր անասուններ ձեռք բերել։ Իսկ ընդհանուր առմամբ այն մինիմալ բաները, որոնք պետք է պետությունն աներ, չարեց․ ընդհանրապես գյուղի հետ կապված որևէ բան չարեց»,- նկատեց Բերբերյանը։

Անդրադառնալով  այս սեզոնի համար մեկ կիլոգրամ սոխի բարձր գնին՝ Բերբերյանը նշեց, որ դրա պատճառն այն է, որ այս տարի ունեցանք ցանքատարածությունների նվազում, որին զուգահեռ նաև սոխի արտահանման հարցում առաջացան խնդիրներ։

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավարը նաև խոսեց ցեցի դեմ պայքարի վերաբերյալ Գյուղատնտեսության նախարարության ներկայացրած ծրագրի մասին։

«Արդեն էշի ծիծաղ է գալիս։ Ցեցի պայքարի ձևը մենք ունենք մշակած։ Հարգելի՛ տգետներ, դիմեք մեզ, մենք ձև կսովորեցնենք, թե ոնց պայքարել ցեցի դեմ»,- ասաց նա։

Վերջինս խոսեց նաև Հայաստանում ադրբեջանական ծիրան վաճառելու վերաբերյալ լուրերի մասին և նշեց, որ այն բերվում  է Վրաստանի տարածքով. «Ինչո՞ւ եք զարմանում, մեր ծիրանն էլ Բաքվում էին վաճառում՝ հայկական թերթերի մեջ փաթաթած: Էս գյուղացին այլ թուղթ չէր ունեցել, հայկական թերթով էր փաթաթել: Ադրբեջանցին բացում, մեր թերթը կարդում էր, ծիրանն էլ ուտում էր: Հետո մոլլան դիմեց, թե՝ այդ ծիրաններից չուտեք: Վրաստանով նաև մեր կարտոֆիլն է վաճառվել Ադրբեջանում»:

 

Աղավնի Սուքիասյան