Ինչի ասես՝ ենթարկվել ենք, վեթինգն ի՞նչ է, որ չենթարկվենք. Ֆելիքս Ցոլակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ դատական համակարգը բարեփոխելու իշխանության ընտրած ճանապարհն օգուտ կտա։

«Էս ճանապարհը, որով գնում են, հավանաբար օգուտ կտա»,- ասաց Ցոլակյանը։ Հարցին՝ ինքն, օրինակ, պատրա՞ստ է վեթինգի ենթարկվել, Ցոլակյանն արձագանքեց, «Ինչի ասես՝ ենթարկվել եմ, վեթինգի էղածն ի՞նչ ա, որ չենթարկվեմ»:

Ինչ վերաբերում է ԱԻՆ-ը որպես առանձին նախարարություն թողնելուն, ապա նախարարը շեշտեց՝ հակառակն էլ անեին, դեմ չէր լինի։

«100 անգամ կրկնել եմ, էլի կկրկնեմ: Ես ոչ մեկին անձնապես ծառայություն չեմ մատուցել: Իսկ ինչ վերաբերում է նախարարության լինել-չլինելուն, միանալ-չմիանալուն, ասել եմ ու էլի կասեմ՝ ԱԻՆ-ը հումանիտար կառույց է, հումանիտար գործառույթներ է իրականացնում: Ոստիկանությունն ունի պատժիչ գործունեություն: Ես նախարարն եմ, ինչ էլ ասեմ՝ կասեք սուբյեկտիվ է ասում, բայց հանգիստ եղեք, եթե ԱԻՆ-ը որոշեն միացնել ուրիշ նախարարության, ես դեմ չեմ լինի ընդհանրապես»,- շարունակեց Ցոլակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան