10 Դեկտեմբեր 2018 | 16:23
Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ. ՀՀԿ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական շտաբը ԱԺ ընտրություններից հետո հայտարարությամբ է հանդես եկել՝ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է կազմավորվի 7-րդ գումարման խորհրդարանը։ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների …