Գերմանական Քյոլնում գիշերը շուրջ 2 հազար մարդու են տարհանել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբի պատճառով: Այս մասին գրում է RG.ru-ն: Ակտիվ դետոնատորով ռումբը գտել են շինարարական աշխատանքների ժամանակ: Զինամթերքը 0.5 տոննա է կշռել, իսկ վտանգավորության գոտու շառավիղը կազմել է 300 մետր: Ռումբի վնասազերծման ժամանակ արտակարգ իրավիճակների ծառայությունը 1000 մետր շառավղով փակել է նաև օդային տարածքը: …

