ՀՀ Պաշտպանության նախարարության՝ Մեղրիում տեղակայված զորամասերից մեկում գրանցված միջադեպի փաստով երկու քրեական գործ է հարուցվել: Factor.am-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Քրեական գործեր են հարուցվել ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ և կատարվել …

