Մայիսի 2-ին Երևանում մեկնարկեց հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այս մասին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված. «Նիստին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Վահագն Մելիքյանը։ Ողջունելով հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և հանձնաժողովի մյուս անդամներին՝ գլխավոր քարտուղարը նշեց, …

