Շիրակի մարզպետարանում օպտիմալացման գործընթացը դեռ չի սկսվել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի մամուլի պատասխանատու Արաքս Կիրակոսյանը: Մեր հարցին, որ կան խոսակցություններ, որոնց համաձայն՝ արդեն կրճատումների գործընթաց է սկսվել, Արաքս Կիրակոսյանը պատասխանեց, որ նման բան չկա: «Օպտիմալացումն ընդհանուր գործընթաց է: Օպտիմալացում էլ չէ, այլ կառուցվածքային փոփոխություն է: Որևէ կառուցվածքային փոփոխության մասին մենք դեռևս …

