Մեր հիվանդանոցները որոշ դեպքերում գրավիչ չեն մասնավորեցման համար, միաժամանակ, պետգույքի կառավարման կոմիտեն պետք է մի քիչ ավելի նախաձեռնող լինի: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Factor.am-ի հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում ներդրողների ներգրավել հիվանդանոցների մասնավորեցման գործում: «Մեր պետգույքի կառավարման կոմիտեն պետք է մի քիչ ավելի նախաձեռնող …

