1975թ. Սպահանում կառուցված Հայոց ցեղասպանության հուշարձանն անհանգստացրել է թուրք լրագրողին

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի հայաշատ Սպահան քաղաքի Նոր Ջուղա թաղամասում է գտնվում հայ առաքելական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը հայտնի է նաև պարզապես Վանք անունով։ Այն կառուցվել է 1655 թվականին՝ Շահ Աբբաս II Սեֆիի օրոք։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Վանք այցելած թուրք լրագրող Էրեն Ֆըրաթը թուրքական «Aydınlık» թերթում հրատարակած իր հոդվածում երկար պատմում է Սպահանում հայերի դարավոր ներկայության, հայկական եկեղեցու հիմնման պատմության, ճարտարապետական մոտիվների ու առանձնահատկությունների մասին։

«Շահ Աբբասի ժամանակաշրջանում Արաքսի հարակից տարածքներից մեծ թվով քրիստոնյա հայեր տեղափոխվեցին Սպահան։ Նրանք այստեղ մի եկեղեցի են կառուցել, որն արտաքին տեսքով մզկիթի է նման։ Հայերը առևտրով են զբաղվել, հիմնականում մետաքսի առևտրով։ Այն ժամանակ Վիեննայում Իրանի դեսպանը հայ էր, ինչի շնորհիվ Վանքի որմնանկարների մեծ մասը հեղինակել են իտալացի վարպետները։ Հետևաբար դրանցում իտալական մոտիվներ էլ են օգտագործվել», – գրում է հոդվածի հեղինակը։

Վերջինս այնքան տպավորված է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շքեղությամբ, որ մեկ առ մեկ անդրադառնում է որմնանկարների ու քանդակների բովանդակությանը, դրանց ոճին, պատմությանը, առանձնահատկություններին։

Բայց եկեղեցու բակում կա մի հուշակոթող, որը «անհանգստացրել» է թուրք զբոսաշրջիկներին։ Խոսքը 1975թ․ կառուցված Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին է։ Հուշարձանը ներառում է Թուրքիայի քարտեզը, որի վրա ցուցադրված են Հայոց ցեղասպանության օջախները: Կա նաև փորագրություն. «Պահանջում ենք, ճանաչել Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված անհերքելի Ցեղասպանությունը և պատասխանատվություն ստանձնել»:

Թուրք լրագրողը դժգոհություն է հայտնում այս կապակցությամբ՝ գրելով. «Այս կերպ նրանք պախարակում են Օսմանյան կայսրությունը։ Ավելի քան երեք միլիոն բնակչություն ունեցող Սպահանը Իրանի ամենահայաշատ քաղաքն է, իսկ Վանքը միևնույն ժամանակ հակաթուրքական թանգարան է»:

Հոդվածի հեղինակը կոչ է անում ակնարկ հղել «եղբայրական Իրանին» այն մասին, որ նման կառույցն աննպատակահարմար է: