Ադրբեջանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները նորություն չեն, դրանք պարբերաբար անցկացվում են, իսկ դրանց Թուրքիայի մասնակցության նպատակն ադրբեջանցի զինվորականներին ուսուցանելն է: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ այս օրերին անցկացվող հերթական համատեղ զորավարժություններում զինտեխնիկայի բավական լայն տեսականի է ընդգրկված, սակայն այդ մասին դատողություն հնարավոր է անել միայն տարածվող լուսանկարներից և …

