Համաշխարհային ճանաչում ունեցող «Փախուստ բանտից», «Փլուզված քաղաքը» ու հոլիվուդյան ևս 13 ֆիլմի պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը 17-րդ ամիսն է անցկացնում բանտում, որից 11-ը ռուսաստանյան, 6-ը՝ հայաստանյան։ Մարտիրոսյանը մեղադրվում է «Հայբիզնեսբանկի» սեփականատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերն իր օգնականի՝ Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013 թվականներին 97 …

