«Դու չի Դուք ա»․ վիճաբանություն՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «սիրուն աղջիկ» անվանելը խորհրդարանում այսօր կրքեր բորբոքեց: Նախ՝ իշխանական պատգամավորները Մարուքյանին խորհուրդ տվեցին հիշել, որ ինքը պատգամավոր է և մնալ կլասիկ պատգամավորի դիրքում, ապա «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ իշխանական պատգամավորներին կոչ արեց ռեպլիկներ չանել Մարուքյանի հնչեցրած առաջարկների հետևից և չնեղվել «սիրուն աղջիկ» ձևակերպումից։

Պատգամավորների վիճաբանությանը միջամտեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և Անի Սամսոնյանին խորհուրդ տվեց դահլիճում տեղից չարձագանքել և չընդհատել ամբիոնից ելույթ ունեցողների խոսքը։

«Էս ի՞նչ խոսելու ձև ա, խոսում եք ինչ-որ բաներից, ամեն ինչ ստեղից է սկսում, երբ ծաղրում  և հեգնում են․ էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա։ Պետրոսյան Գևորգը գալիս ստեղից ասում է՝ ավելի լավ է տղեն տղուն կոմպլիմենտ չանի»,- ասաց  Սիմոնյանը՝  և տեղից արձագանքող  Գևորգ Պետրոսյանին ասաց. «Դու չի, Դուք ա»։

ԱԺ փոխնախագահը նաև հավելեց, որ  իրենց կողմից նման երևույթները ստանալու են կոշտ արձագանք։

«Արձագանքը լինելու ա տասնապատիկ ավելի ուժեղ․ այն եղել է, երբ մենք իշխանություն չենք եղել ու որևիցե մեկից չենք վախեցել, իսկ հիմա պատկերացրեք, թե դա ոնց ա լինելու»,- ասաց  Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։