Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի շուրջ աղմուկը չի դադարում: Նա ՊՎԾ գործերի կառավարչին առաջարկել է դիմում գրել և հեռանալ աշխատանքից: Տեղեկությունը փոխանցում են Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին մոտ կանգնած Factor.am-ի աղբյուրները: Նրանց փոխանցմամբ՝ պատճառն անհայտ է: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև գործերի կառավարիչ Հովիկ Հարությունյանը: «Այո, կա նման բան»: …

