Անձրևից Գյումրու տիկնիկային թատրոնը հեղեղվել է. վնասվել են դահլիճն ու բեմը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
Բոլորը

Գյումրիում վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևներից ոչ միայն քաղաքի փողոցներում էր «ջրհեղեղ» ու անանցանելի վիճակ, այլև Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում: Տանիքից անձրևաջրերը հոսել են  մինչև դահլիճ՝ առաջացնելով մեծ ու փոքր «լճակներ»: Այս ամենը, սակայն,  տիկնիկային թատրոնի աշխատակիցների համար նորություն չէ. ամեն անգամ անձրևից հետո նույն իրավիճակն է:

«Թատրոնում մշտապես խնդիր է տանիքի հարցը և ցանկացած հորդառատ անձրևի ժամանակ թատրոնն այս իրավիճակում է եղել: Այս անգամ ևս բացառություն չէր, հորդառատ անձրևի պատճառով և՛ տանիքից, և՛ բակի հարակից դռներից ջրի հոսքը շատ մեծ էր: Անձրևն ուղղակի անսպասելի հզորությամբ էր, ինչպես տուժեցին շատ այլ կառույցներ, նաև տիկնիկային թատրոնը տուժեց: Բեմը, դահլիճն ամբողջովին ջրի մեջ էին: Երբ ջուրը լցվեց դահլիճ, մեր բեմը որ ցածր է, հոսքն իջեցրեց դեպի բեմ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը:

Նրա խոսքով՝ տանիքից կաթոցների հետևանքով թատրոնի շենքը խոնավ, անմխիթար վիճակում է, պարբերաբար վնասվում ու փչանում են տիկնիկները, իսկ դերասանները խոնավ տեղում աշխատելու պատճառով առողջական խնդիրներ են ունենում: Ըստ տնօրենի՝ թատրոնի տանիքը պիտի վերակառուցվի, նորոգումը պարզապես անօգուտ է:

«Ես 11 տարի թատրոնում եմ, ռեժիսոր եմ եղել, վերջին շրջանում՝ տնօրեն, ինչքան հիշում եմ՝ թատրոնը մշտապես ունեցել է տանիքի խնդիրը: Ինչքան փորձել ենք քաղաքապետարանի օգնությամբ, թատրոնի միջոցներով կարկատել, օգուտ չի տվել։  Խնդիրը մեծ է, հիմնովին պիտի վերակառուցվի տանիքը, որպեսզի կաթոցներից զերծ մնանք»,- ասաց Տիկնիկային թատրոնի տնօրենը:

Թատրոնի խնդիրները միայն նշվածով չեն սահմանափակվում: 1960-ական թվականներից տիկնիկային թատրոնը գործում է Գյումրու պատմական կենտրոնում, այդ ժամանակից ի վեր շենքը չի հիմնանորոգվել։

«Մեր շենքի տարածքը բավական խոնավ տեղում է, պատմամշակութային փողոցում, ունի հաստ, հին պատեր: Առաջին հարկը պատեր են միայն, լուսամուտ չկա, խոնավ է ու ցուրտ, սառնամանիք: Եթե նույնիսկ ամառվա շոգ եղանակին ջեռուցում միացնենք, պատկերացրեք՝ հաճելի կլինի: Լուսամուտները խայտառակ վիճակում են, վերջին շրջանում փողոցի կողմի լուսամուտի ապակիները փշրված էին: Քաղաքապետարանը վերջապես կարողացավ հիմնովին փոխել լուսամուտները, որովհետև անցորդների համար վտանգավոր էին և անընդհատ փշրվում էին։ Բայց 2-րդ հարկում ևս ունենք խայտառակ վիճակում գտնվող լուսամուտներ, որոնք ևս պիտի փոխվեն»,- ասաց Արմենուհի Մանուկյանը։

Գյումրու տիկնիկային թատրոնը համայնքային ենթակայության կառույց է, հետևաբար՝ խնդիրների լուծման պատասխանատուն քաղաքապետարանն է։ Հունիսի 12-ին էլ ավագանին 1 մլն 514 հազար դրամ հատկացրեց տիկնիկային թատրոնին՝ մի շարք խնդիրների լուծման համար: Հատկացված գումարը, իհարկե, մեծ չէ, բայց հնարավոր է առաջնային խնդիրներից մի քանիսը լուծել։

«Գումարը հատկացված է 3 շատ կարևոր խնդիրների լուծման համար՝ հնամաշ գույքի որոշակի փոփոխում, ջեռուցման կաթսա, որը պիտի հզոր լինի, որ նաև թատրոնի 2 հարկը տաքացնի, որովհետև մինչև հիմա առաջին հարկն ենք միայն տաքացնում: Նաև բեմն ենք վերանորոգելու: Օգոստոսին մենք արձակուրդի մեջ ենք, կկարողանանք այդ ամենը կարգավորել»,- ասաց Արմենուհի Մանուկյանը:

Նա հավելեց, որ տանիքի վերակառուցման համար գումար չի հատկացվել. «Նախահաշիվ պիտի կազմվեր, որպեսզի տանիքը կարողանայինք վերակառուցել, բայց ավագանու նիստը շուտ էր, չհասցրեցիք կազմել: Գալիք ավագանու նիստին նախահաշիվ կներկայացնենք տանիքի համար։ Սրտացավ անձինք կան քաղաքում, պատգամավորներ, ովքեր ընտրվել են քաղաքից, հույսեր կան, որ իրենց միջոցով կկարողանանք արդյունքի հասնել, Կառավարությունը պիտի օգտակար լինի։ Դեռ հստակեցում չկա, բայց հուսանք՝ կլինի»։

Արմենուհի Մանուկյանը նշում է նաև, որ թատրոնն անտեսված է Մշակույթի նախարարության կողմից. «Երևի որ քաղաքապետարանին պատկանող կառույց ենք, այդ պատճառով  ուշադրություն մշակույթի նախարարությունից չի եղել»:

Էմմա Չոբանյան