01 Մայիս 2019 | 10:03
Բարեկեցիկ հասարակությունն ապահով երկրի երաշխիքն է. Արմեն Սարգսյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիդ: Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ՝ հանապազօրյա հացից մինչև նորագույն տեխնոլոգիա, մշակութային արժեքից մինչև տնտեսական նվաճում, ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ մարդկային կապիտալն ամենաթանկն է աշխարհում: Աշխատանքը մղում է մտածելու, երազելու, …