Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոն գահ է բարձրացել և առաջին անգամ դիմել ժողովրդին: «Երդվում եմ Սահմանադրությանը համապատասխան կատարել Ճապոնիայի խորհրդանիշի պարտականոթյուններս»,- ասել է Նարուհիտոն: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով NHK-ն: Կայսրն ասել է, որ ձգտելու է խաղաղության ամբողջ աշխարհում: Նշենք, որ Նարուհիտոյի գահակալության պաշտոնական արարողությունը տեղի կունենա ավելի ուշ՝ հոկտեմբերին: 59-ամյա գահաժառանգ արքայազն Նարուհիտոն Ճապոնիայի …

