Դուք ովքե՞ր եք, որ հնարավորություն եք տալիս, տպավորություն է, որ պետք է ասենք շնորհակալություն. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ՀՀ կառավարության նիստում թեժ քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի հեղինակած նախագիծը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Նախագծով նվազագույնի է հասցվում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոններում քաղաքական կամ անձնական շահով պայմանավորված նշանակումների հնարավորությունը, ինչն առողջացնում է դիվանագիտական ծառայության ոլորտը՝ ստեղծելով հավասար հնարավորություններ և առողջ մրցակցային մթնոլորտ դիվանագիտական ծառայության ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին տիրապետող դիվանագետների առաջխաղացման համար: Նաև, սահմանելով 15 տարվա ստաժի պահանջ՝ օրենսդրական այս կարգավորումը նպաստում է դիվանագիտական ծառայության պատասխանատու պաշտոններում ավելի փորձառու դիվանագետների նշանակմանը՝ որպես երաշխիք ՀՀ արտաքին քաղաքական շահի խթանման համար:

ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ Կառավարությունն առաջարկել է 15 տարվա փոխարեն 10 տարվա ստաժի պահանջ սահմանել:

«Դուք ովքե՞ր եք, որ հնարավորություն եք տալիս: Տպավորություն է, որ պետք է ասենք՝ շնորհակալություն, որ Կառավարությանն այդ հնարավորությունը տալիս եք»,- միջամտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ պետք է 10-15 տարի նախարար, ԱԺ նախագահ, փոխնախագահ, պատգամավոր կամ ԵԽԽՎ-ում աշխատած անձը գնա հանձնաժողովի կարծիքը ստանալու, իսկ որևէ դեսպանատան կցորդին հարցեր չպետք է տրվեն հանձնաժողովում: «Էստեղից էլ ծագում է «մենք»-ի ու «դուք»-ի կարգավիճակը: «Մենք»-ը դիվանագիտական կորպուսն է, որ մեծահոգաբար թույլ է տալիս, որ այդտեղ Կառավարությունը նշանակի, բայց ասում է՝ մի հատ էլ կգնաս հանձնաժողով»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնելով, որ ինքն է առաջ քաշել դրույթը, որ քաղաքական նշանակումները պետք է սահմանափակվեն, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս դեպքում խտրական մոտեցում է ստացվում: Ըստ նրա, եթե խորհրդարանական ֆիլտրով պետք է անցնեն, ապա պետք է անցնեն բոլորը, եթե ոչ, ուրեմն բոլորը չպետք է անցնեն. «Էստեղ էլ հակառակ դիսկրիմինացիան ենք անում, էլի բաժանում ենք առաջին և երկրորդ սորտի դեսպանների և թեկնածուների»:

Գրիգոր Հովհաննիսյանը նկատեց, որ խտրականությունը միայն նրանում է, որ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքը նաև կարգի ուսուցում է, որ պետք է անցնել:

«Ո՞վ է տալիս էդ երաշխիքը, որ ինքը սովորել է»,- հարցրեց վարչապետը՝ հավելելով, որ այս ընթացքում կոպիտ թերություններ է տեսել, որ լուրջ հարցեր են առաջացնում. «Ես ընդհանրապես էդ բաներին կողմ չեմ, որ ինչ-որ կաստայական կառուցվածքներ են ձևավորվում, որ 10 տարի էս դռնով մտել, դուրս ես եկել, ուրեմն վերջ, դու էլ խնդիր չունես: Ես դրա հետ համաձայն չեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան